ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի ընթերցասրահում տեղի ունեցավ սեմինար պարապմունք

Ս.թ. դեկտեմբերի 7-ին ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի ընթերցասրահում տեղի ունեցավ սեմինար պարապմունք «Բնակչության պաշտպանության կազմակերպումը ուժեղ երկրաշարժերի դեպքում» թեմայով: Սեմինարին մասնակցում էին ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության աշխատակիցները: Մասնակիցները նախ 1րոպե լռությամբ հարգեցին 1988թվականի դեկտեմբերի 7- ի անմեղ զոհերի հիշատակը: Թեմայի շուրջ զեկուցումով հանդես եկավ մասնաճյուղի <Ը և Շ> ամբիոնի դասախոս Մ. Գ.…

Կարդալ ավելին․․․

ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղում տեղի ունեցավ կլոր-սեղան քննարկում

Նոյեմբերի 24-ին ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղում տեղի ունեցավ կլոր-սեղան քննարկում «Արտադրական պրակտիկա» թեմայով` համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի, ուսանողների և գործատուների ներկայացուցիչների մասնակցությամբ, որի նպատակն էր գնահատել պրակտիկայի արդյունավետությունը,ստացած գիտելիքների կարևորությունն ու արժեվորությունը` աշխատաշուկայում մասնագիտական գործունեություն ծավալելու տեսանկյունից։

Կարդալ ավելին․․․

ՍՊԱՀԱՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑԸ ՀԱՊՀ ԿԱՊԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ

ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի և Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսության փոխհամագործակցության շրջանակներում սույն թվականի մայիսի 18-ին ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղը հյուրընկալեց Սպահանի տեխնոլոգիական համալսարանի և Սպահանի համալսարանի համատեղ պատվիրակությանը: Պատվիրակության կազմում էին Սպահանի տեխնոլոգիական համալսարանից՝ Գիտական և միջազգային համագործակցության կենտրոնի տնօրեն, դոցենտ Փայմանա Մոսադեղը, գիտությունների թեկնածու Ահմադ Ռեզա Մոխտարին, իսկ Սպահանի համալսարանից՝ գիտությունների թեկնածու Մեյսամ Թադայունը…

Կարդալ ավելին․․․

«PYTHON ՍԿՍՆԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ» անվճար դասընթացի առաջին դասը՝ ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղում

Դպրոցականների համար կազմակերպվող տեղեկատվական ոլորտի անվճար դասընթացների երրորդ փուլի շրջանակներում ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի Տեխնոլոգիական կենտրոնում ս/թ մայիսի 8-ին սկսվեցին «PYTHON սկսնակների համար» դասընթացի մասնակիցների առաջին խմբի պարապմունքները, որին մասնակցում են Կապանի թիվ 2 ավագ դպրոցի աշակերտները: Դասընթացը վարում է մասնաճյուղի Տեղեկատվական տեխնոլոգիաների, ինֆորմատիկայի և ավտոմատացված համակարգերի ամբիոնի դասախոս Արուս Ավետիսյանը: Առաջին դասին ներկա էին ՀԱՊՀ…

Կարդալ ավելին․․․

Աշակերտների համար ՏՏ ոլորտի դասընթացների հերթական փուլի մեկնարկը

Մայիսի 5-ին ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղը հյուրընկալեց Կապանի թիվ 1 հիմնական, թիվ 2 ավագ, թիվ 3 միջնակարգ, թիվ 5 հիմնական և թիվ 9 ավագ դպրոցների տնօրեններին ու աշակերտներին: ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար, պրոֆեսոր Լեռնիկ Պետրոսյանը ողջունեց ներկաներին՝ նշելով, որ արդեն Կապանի մասնաճյուղում ավանդույթ է դարձել աշակերտների համար տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի անվճար դասընթացների իրականացումը, որն էապես…

Կարդալ ավելին․․․

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության բարձր տեխնոլոգիաների վարչության պետ Հենրիկ Միրզոյանը հանդիպեց ուսանողների հետ

Սույն թվականի մարտի 13-ին ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղում ուսանողների հետ հանդիպեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության բարձր տեխնոլոգիաների վարչության պետ Հենրիկ Միրզոյանը: Հանդիպում-քննարկման ընթացքում Հենրիկ Միրզոյանը մանրամասն և հետաքրքիր ներկայացրեց «Գաղափարից մինչև բիզնես» դրամաշնորհային պետական ծրագիրը, որի նպատակն է ֆինանսավորման միջոցով աջակցել բարձր տեխնոլոգիաների ոլորտի՝ գաղափարից մինչև հասունության փուլում գտնվող պրոդուկտների առաջխաղացմանը շուկայում: Մասնավորապես՝ դրամաշնորհային մրցույթների…

Կարդալ ավելին․․․

ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղում մեկնարկվեց «PYTHON ՍԿՍՆԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ» դասընթացի երկրորդ փուլը

ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի Տեխնոլոգիական կենտրոնում մեկնարկեցին դպրոցականների համար կազմակերպվող տեղեկատվական ոլորտի անվճար դասընթացները: Դասընթացների երկրորդ փուլը սկսվեց «PYTHON ՍԿՍՆԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ» դասընթացով, որնառաջին քայլն է դեպի ծրագրավորումը: Այն հզոր ու պարզ միջոց է սկսնակ ծրագրավորողների համար: Դասընթացը վարում է փորձառու դասընթացավար Արուս Ավետիսյանը: Դասընթացին մասնակցող Կապանի թիվ 2 և 9 ավագ, թիվ 5 և 13 հիմնական,…

Կարդալ ավելին․․․

«KODU ՄԻՋԱՎԱՅՐՈՒՄ ԽԱՂԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ» անվճար դասընթաց՝ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղում

Դպրոցականների համար կազմակերպվող տեղեկատվական ոլորտի անվճար դասընթացների երկրորդ փուլի շրջանակներում ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի Տեխնոլոգիական կենտրոնում ընթանում է«KODU ՄԻՋԱՎԱՅՐՈՒՄ ԽԱՂԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ» դասընթացը, որը վարում է հմուտ դասընթացավար Աշոտ Ավետիսյանը: Երկու խմբերում ընդգրկված Կապանի թիվ 1, 5 և 13 հիմնականդպրոցների աշակերտներըկծանոթանան ծրագրավորման հիմունքներին և հնարավորություն կստանան բացահայտելու տեսողական և օբյեկտակողմնորոշված ծրագրավորման աշխարհը:

Կարդալ ավելին․․․