Մայիսի 5-ին ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղը հյուրընկալեց Կապանի թիվ 1 հիմնական, թիվ 2 ավագ, թիվ 3 միջնակարգ, թիվ 5 հիմնական և թիվ 9 ավագ դպրոցների տնօրեններին ու աշակերտներին:
ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար, պրոֆեսոր Լեռնիկ Պետրոսյանը ողջունեց ներկաներին՝ նշելով, որ արդեն Կապանի մասնաճյուղում ավանդույթ է դարձել աշակերտների համար տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի անվճար դասընթացների իրականացումը, որն էապես նպաստում է այդ բնագավառում նրանց գիտելիքների խորացմանը, խթանում է ճարտարագիտական կրթության նկատմամբ դպրոցականների մոտիվացիան և ամրապնդում դպրոցների հետ բուհի կապը:
Այս փուլում 60 աշակերտենրի համար կանցկացվեն «KODU միջավայրում խաղերի պատրաստում», «PYTHON սկսնակների համար» և «PHOTOSHOP-ի հիմունքներ» դասընթացները:
Հանդիպման ժամանակ ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի և դպրոցների միջև կնքվեցին դպրոցականների համար դասընթացներ կազմակերպելու վերաբերյալ հուշագրեր:

Leave a Comment