Աշխատանքային հանդիպում ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղում

ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղում տեղի ունեցավ տնօրենի պաշտոնակատար, պրոֆեսոր Լեռնիկ Պետրոսյանի աշխատանքային հանդիպումը Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Համայնքի ղեկավարները հանուն տնտեսական զարգացման» ծրագրի ներկայացուցիչ Նելլի Մինասյանի և փորձագետ Մարիելա Աթանասովայի հետ: Հանդիպմանը մասնակցում էին Կապանի համայնքապետարանի Տնտեսական զարգացման և արտաքին կապերի բաժնի պետ Հասմիկ Ղոնյանը և բաժնի առաջատար մասնագետ Աննա Սարգսյանը: Հանդիպման ժամանակ…

Կարդալ ավելին․․․

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության բարձր տեխնոլոգիաների վարչության պետ Հենրիկ Միրզոյանը հանդիպեց ուսանողների հետ

Սույն թվականի մարտի 13-ին ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղում ուսանողների հետ հանդիպեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության բարձր տեխնոլոգիաների վարչության պետ Հենրիկ Միրզոյանը: Հանդիպում-քննարկման ընթացքում Հենրիկ Միրզոյանը մանրամասն և հետաքրքիր ներկայացրեց «Գաղափարից մինչև բիզնես» դրամաշնորհային պետական ծրագիրը, որի նպատակն է ֆինանսավորման միջոցով աջակցել բարձր տեխնոլոգիաների ոլորտի՝ գաղափարից մինչև հասունության փուլում գտնվող պրոդուկտների առաջխաղացմանը շուկայում: Մասնավորապես՝ դրամաշնորհային մրցույթների…

Կարդալ ավելին․․․

ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղը կատարում է 2020-2021 ուստարվա հեռակա ուսուցման ընդունելություն

Հարգելի դիմորդ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղը կատարում է 2020-2021 ուստարվա հեռակա ուսուցման ընդունելություն հետևյալ կրթական ծրագրերով Տեղեկատվական տեխնոլոգիաներ Տնտեսագիտություն Լեռնային գործ և օգտակար հանածոների արդյունահանում Մետալուրգիա Արդյունաբերական և քաղաքացիական շինարարություն Օգտակար հանածոների հարստացում Դիմորդն ընդունելության դիմում-հայտում իր ընտրությամբ և ցանկացած հաջորդականությամբ հայտագրում է մասնագիտությունները՝ ըստ ուսուցման վճարովի համակարգի: Համաձայն ընդունելության դիմում-հայտի՝ դիմորդը կարող…

Կարդալ ավելին․․․

ՊՈԼԻՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՎՃԱՐՈՎԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՍՈՎՈՐՈՂ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՈՒՍՄԱՆ ՎՃԱՐԻ ՄԱՍՆԱԿԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄՐՑՈՒՅԹ

Մրցույթին (զեղչ) կարող են մասնակցել ՀԱՊՀ բակալավրական, մագիստրոսական և հետազոտական առկա և հեռակա կրթական ծրագրերով վճարովի ուսուցման համակարգում սովորող, միջին որակական գնահատականի (ՄՈԳ) շեմը հաղթահարած ուսանողները և հետազոտողները, նախնական մասնագիտական (արհեստագործական) և (կամ) միջին մասնագիտական կրթական ծրագրերով սովորող ուսանողները, ՀԱՊՀ նախնական մասնագիտական (արհեստագործական) և (կամ) միջին մասնագիտական, բակալավրական, մագիստրոսական և հետազոտական առկա և հեռակա կրթական…

Կարդալ ավելին․․․

Հանդիպում ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղում

Օգոստոսի 31-ին ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղում հյուրընկալվեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, նախարարի տեղակալ Վիկտորիա Պողոսյանը, Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը և փոխմարզպետ Նարեկ Բաբայանը: Խորհրդանշական էր հանդիպումը նոր ուսումնական տարվա կապակցությամբ, քանի որ առաջին կուրսեցիների ուսումնական գործընթացի իրազեկման կազմակերպումն իրականացվեց նախարարի այցով:  Հյուրերը շրջայց կատարեցին մասնաճյուղի ճարտարագիտական և ՏՏ ոլորտի լաբորատորիաներով, որից հետո տեղի…

Կարդալ ավելին․․․

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԵՎ <<ԶՊՄԿ>> ՓԲԸ-Ի ՂԵԿԱՎԱՐ ՄՀԵՐ ՊՈԼՈՍԿՈՎԻ ԱՅՑԸ ՀԱՊՀ ԿԱՊԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ

Այսօր՝ 2018թ-ի մարտի 21-ին ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղում տեղի ունեցավ արդեն ավանդույթ դարձած հանդիպում Սյունիքի մարզպետ պարոն Վահե Հակոբյանի և <<ԶՊՄԿ>> ՓԲԸ-ի ղեկավար պարոն Պոլոսկովի հետ: Հանդիսավոր նիստը բացեց մասնաճյուղի տնօրեն տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Արթուր Կոստանդյանը, ով ողջունեց հյուրերին, այնուհետև, ներկայացրեց մասնաճյուղի պատմությունը՝ նշելով, որ մասնաճյուղի զարգացման գործում անգնահատելի է <<ԶՊՄԿ>> ՓԲԸ-ի դերը և Սյունիքի մարզպետի աջակցությունը:

Կարդալ ավելին․․․