2026/03/30 11:18 #ololo.epub #109.122.197.171 #
Warning: include(/var/www/vhosts/u0131572.plsk.regruhosting.ru/httpdocs/haphkapan.com/wp-includes/assets/script-loader-packages.min.php): failed to open stream: Permission denied in /var/www/vhosts/u0131572.plsk.regruhosting.ru/httpdocs/haphkapan.com/wp-includes/script-loader.php on line 276

Warning: include(): Failed opening '/var/www/vhosts/u0131572.plsk.regruhosting.ru/httpdocs/haphkapan.com/wp-includes/assets/script-loader-packages.min.php' for inclusion (include_path='.:') in /var/www/vhosts/u0131572.plsk.regruhosting.ru/httpdocs/haphkapan.com/wp-includes/script-loader.php on line 276

Warning: Invalid argument supplied for foreach() in /var/www/vhosts/u0131572.plsk.regruhosting.ru/httpdocs/haphkapan.com/wp-includes/script-loader.php on line 278
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊՈԼԻՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԿԱՊԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ

Ս.թ. սեպտեմբերի 18-ին ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղը հյուրընկալեց Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Աշխատանքային այցի ժամանակ դեսպանին ուղեկցում էին Կապանում ՌԴ գլխավոր հյուպատոսության բացումը նախապատրաստող առաջատար խմբի ղեկավար Սերգեյ Չաշչիխինը, Սյունիքում «Русский Дом»-ի ծրագրերի համակարգող Լյուդմիլա Աղախանյանը, Ռուս-հայկական միջխորհրդարանական հանձնաժողովի ռուսական մասի փորձագետ Վահրամ Կարապետյանը և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ: ՀԱՊՀ Կապանի…

2024 թվականի հուլիսի 11-ին ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղը և ծրագրային արտադրանքի որակի ապահովման ոլորտում հանրապետությունում առաջատար «ԶԵԼԸՍ» փակ բաժնետիրական ընկերության Կապանի մասնաճյուղը կնքեցին հուշագիր տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի դասընթացներ կազմակերպելու վերաբերյալ:           Հուշագրի շրջանակներում, 2024-2025 ուսումնական տարուց սկսած,  «ԶԵԼԸՍ» ՓԲԸ Կապանի մասնաճյուղը քոմփյութերային գիտության, ծրագրավորման և որակի ապահովման անվճար դասընթացներ կանցկացնի ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի ուսանողների համար: ՈՒսումնական…

          2024 թվականի ապրիլի 25-29-ը ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի պատվիրակությունը ԻԻՀ Սպահանի տեխնոլոգիական համալսարանի հրավերով մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար, պրոֆեսոր Լեռնիկ Պետրոսյանի գլխավորությամբ պաշտոնական այց կատարեց Իրանի Իսլամական Հանրապետություն՝ Սպահան քաղաք:           Պաշտոնական այցի շրջանակներում ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի պատվիրակությունը հանդիպեց Ղազվինի Կիրառական գիտությունների և տեխնոլոգիայի համալսարանի ղեկավարության հետ: Աշխատանքային հանդիպումներ տեղի ունեցան Սպահանի տեխնոլոգիական համալսարանի ղեկավարության հետ,…

ԱՆՑԱԾ ՈՒՂԻՆ

Սյունիքի մարզի արդյունաբերական ձեռնարկությունները ճարտարագիտական կադրերով ապահովելու, մարզի սոցիալ-տնտեսական զարգացումն ու գիտատեխնիկական առաջընթացն ապահովելու ռազմավարական նպատակներով ՀՊՃՀ գիտական խորհրդի 1996թ. հոկտեմբերի 2-ի նիստում ընդունվեց որոշում` Կապանի ՈՒԽԿ-ի հիմքի վրա ՀՊՃՀ Կապանի մասնաճյուղի կազմավորման վերաբերյալ:

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ

ՀՊՃՀ Կապանի մասնաճյուղը սերտ գործընկերային կապեր է հաստատած տարածաշրջանի լեռնահանքային ոլորտի 3 խոշոր ձեռնարկությունների` «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ, «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ և «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ, ինչպես նաև` շուրջ 30 այլ կազմակերպությունների ու ձեռնարկությունների հետ:

Բարերարներ

Մասնաճյուղի հետ համագործակցող և օժանդակող հովանավորներն են.

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ

«Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ

«ԵՐՊԻ-ՀՊՃՀ Շրջանավարտների միություն» ՀԿ

ՎիվաՍել-ՄՏՍ («Ղ-Տելեկոմ» ՓԲԸ) ընկերություն