ՀՊՃՀ Կապանի մասնաճյուղը սերտ գործընկերային կապեր է հաստատած տարածաշրջանի լեռնահանքային ոլորտի 3 խոշոր ձեռնարկությունների` «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ, «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ և «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ, ինչպես նաև` շուրջ 30 այլ կազմակերպությունների ու ձեռնարկությունների հետ:

2013 թվականի նոյեմբերի 1-ից ռազմավարական գործընկերության պայմանագիր է կնքվել նաև լեռնամետալուրգիական ոլորտում Մեղրիի տարածաշրջանում  իր գործունեությունը սկսած «ԱՏ-ՄԵՏԱԼՍ» ՍՊԸ հետ: