Նոյեմբերի 28-ից ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի Մոբայլ լուծումների լաբորատորիայում սկսվեցին արդեն ավանդույթ դարձած Microsoft KoDu միջավայրում խաղերի պատրաստման հերթական դասընթացները` 8-ից 14 տարեկան կապանցի և քաջարանցի դպրոցականների համար: Դասընթացն իրականացվում են ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և «Քրոնիմետ» բարեգործական հիմնադրամի ‹‹Տեխնոլոգիական դպրոց» համատեղ ծրագրի շրջանակներում:
Դասընթացին մասնակցում են 70 աշակերտներ: Դպրոցականները «Kodu Game Lab» միջավայրի օգնությամբ կծանոթանան ծրագրավորման հիմունքներին, հնարավորություն կստանան բացահայտելու տեսողական և օբյեկտակողմնորոշված ծրագրավորման աշխարհը, կստեղծեն համակարգչային խաղեր:
Դասընթացը կխթանի դպրոցականների ստեղծագործական ունակությունների, ալգորիթմական մտածելակերպի ու երևակայության բացահայտումն ու զարգացումը: