Ս.թ. դեկտեմբերի 13-ին ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղը հյուրընկալել էր Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտներին և ուսուցչուհի Ռ. Մինասյանին:

ՈՒՄԱ և ՄՀ գծով տնօրենի տեղակալ Տ. Ս. Աղամյանը աշակերտներին ներկայացրեց բուհի կառուցվածքը, մասնագիտությունները, ընդունելության կարգը , իրազեկեց բուհում առկա զեղչերի մասին:

Այնուհետև ամբիոնի վարիչները մանրամասն ներկայացրեցին մասնագիտությունները, դրանց առավելությունները , կարևորությունը և պահանջարկվածությունը Սյունիքի տարածաշրջանի համար: Աշակերտները շրջայց կատարեցին լաբորատորիաներով, ծանոթացան և ականատես եղան բուհի առօրյային:

3-րդ կուրսի <Տեղեկատվական տեխնոլոգիաներ> մասնագիտության ուսանող՝ Նարեկ Պողոսյանը պատասխանեց աշակերտներին հետաքրքրող հարցերին թե <Տեղեկատվական տեխնոլոգիաներ> մասնագիտության և թե ընդհանրապես մասնագիտության ընտրության վերաբերյալ։

Leave a Comment