Մասնաճյուղի գիտական խորհուրդը տնօրենի նախագահությամբ գործող մասնաճյուղի ուսումնական, գիտական և գիտատեխնիկական գործունեությունը համակարգող կառավարման մարմին է, որի լիազորությունների ժամկետը 5 տարի է:
Գիտական խորհրդի նիստերը, որպես կանոն, գումարվում են ուսումնական տարվա յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ:

 

ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ

 

ԿԱՊԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻՆ ԿԻՑ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԸ

Գիտական խորհրդին կից մշտական հանձնաժողովները ստեղծվում են գիտական խորհրդի գործունեության անընդհատությունն ապահովելու, արդյունավետությունը բարձրացնելու և ընթացքը կառավարելու նպատակով:
Հանձնաժողովների լիազորությունների ժամկետը 5 տարի է:
Հանձնաժողովների կազմերն առաջադրում և գիտական խորհրդի հաստատմանն է ներկայացնում մասնաճյուղի տնօրենը:
Հանձնաժողովի կազմում կարող են ընդգրկվել գիտական խորհրդի անդամներ, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ, գիտամանկավարժական կազմի և ուսանողության  ներկայացուցիչներ:
Հանձնաժողովների գործունեության հիմնական խնդիրներն են՝
1) ապահովել գիտական խորհրդում քննարկվող օրակարգային հարցերի բազմակողմանի ուսումնասիրությունն ու քննարկման արդյունավետությունը,
2) կազմակերպել լսումներ և քննարկումներ գիտական խորհրդի օրակարգային հարցերի վերաբերյալ, ձևավորել առաջարկություններ, եզրակացություններ և կարծիքներ գիտական խորհուրդ ներկայացնելու համար,
3) մշակել գիտական խորհրդի օրակարգային հարցերի վերաբերյալ որոշումների նախագծերը,
4) իրականացնել գիտական խորհրդի ուսումնական, գիտական, մեթոդական գործառույթների հետ կապված այլ լիազորություններ:
Հանձնաժողովի որոշումը գիտական խորհրդում հարցի քննարկման համար ունի երաշխավորական կամ խորհրդատվական նշանակություն:
Գիտական խորհրդին կից գործում են հետևյալ մշտական հանձնաժողովները.
Կրթական ծրագրերի, ուսումնամեթոդական հարցերի և որակի ապահովման հանձնաժողով,
Սոցիալական ծրագրերի և ուսանողության հարցերի հանձնաժողով,
Գիտական կոչումների ներկայացման և մրցութայինհարցերիհանձնաժողով:

ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ, ՈՒՍՈՒՄՆԱՄԵԹՈԴԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻԵՎ
ՈՐԱԿԻ
ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Գործունեության հիմնական ուղղությունները.

  • նոր կրթական ծրագրերի բացման, նոր մասնագիտությունների, մասնագիտացումների ներդրման և (կամ) գործողների դադարեցման առաջարկությունների վերլուծություն և համապատասխան եզրակացությունների ներկայացում,
  • կրթության, գիտության և պրակտիկայի ինտեգրման, կադրային ներուժի և մասնաճյուղի նյութատեխնիկական հենքի առավել արդյունավետ օգտագործման նպատակով ուսումնական գործընթացի բովանդակության, կազմակերպման և մեթոդական ապահովվածության վերաբերյալ առաջարկությունների վերլուծություն,
  • մասնագետների պատրաստման որակի բարձրացմանը միտված առաջարկությունների քննարկում, համապատասխան փորձի ուսումնասիրում և աշխատանքների պլանավորում,
  • նոր ամբիոնների և (կամ) լաբորատորիաների ստեղծման, գործողների վերակառուցման և լուծարման վերաբերյալ հարցերի քննարկում և եզրակացությունների ներկայացում,
  • մասնաճյուղի տնօրենի հրահանգով` ուսումնական գործընթացի կազմակերպմանն առնչվող այլ հարցերի քննարկում:

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԵՎ ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Գործունեության հիմնական ուղղությունները.

  • աշխատակիցների սոցիալական աջակցության և սոցիալական պաշտպանվածության ուղղությունների առաջնահերթության վերաբերյալ հիմնավորված առաջարկությունների ներկայացում,
  • աշխատակիցների սոցիալական աջակցության և սոցիալական պաշտպանվածության վերաբերյալ ներքին իրավական ակտերի քննարկում,
  • ուսանողների հետ տարվող դաստիարակչական և սոցիալական աշխատանքների գերակա ուղղությունների որոշում,
  • Մասնաճյուղում ուսանողների հետ տարվող դաստիարակչական, մշակութային և մարզաառողջարարական աշխատանքների արդյունավետության վերլուծություն,
  • մասնակցություն ուսանողական ինքնավարության զարգացմանը,
  • ուսանողների ուսման, կենցաղի, հանգստի, ժամանցի և սոցիալական պաշտպանվածության վերաբերյալ մասնաճյուղի ներքին իրավական ակտերի քննարկում,
  • ուսանողների և աշխատակիցների հետաքրքրությունների, հարցումների և պահանջմունքների ուսումնասիրություն,
  • մասնաճյուղի տնօրենի հրահանգով` հանձնաժողովի իրավասությանը վերապահված այլ հարցերի քննարկում:

ԳԻՏԱԿԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Գործունեության հիմնական ուղղությունները.

  • գիտական կոչումների շնորհման թեկնածությունների քննարկում,
  • պրոֆեսորադասախոսական կազմի թափուր պաշտոնատեղերի տեղակալման թեկնածությունների քննարկում,
  • ֆակուլտետի դեկանի, բաժանմունքի վարիչի և ամբիոնի վարիչի թափուր պաշտոնատեղերի տեղակալման թեկնածությունների քննարկում,
  • մասնաճյուղի տնօրենի հրահանգով` հանձնաժողովի իրավասությանը վերապահված այլ հարցերի քննարկում: