Տնտեսավարման մասով.

  • «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնումների գործընթացի կազմակերպում և համակարգում,
  • մասնաճյուղի մասնաշենքերի շահագործման, ընթացիկ վերանորոգման և պահպանման, տարածքի բարեկարգման և կանաչապատման, սանմաքրման, արտաքին և ներքին կոմունիկացիաների շահագործման, գույքի պահպանման աշխատանքների իրականացում, այդ թվում.
    • մասնաճյուղի ստորաբաժանումներին անհրաժեշտ գույքով ու տնտեսական պարագաներով ապահովման, մասնաշենքերի վերանորոգման կազմակերպման ու վերահսկման աշխատանքների իրականացում,
    • դռների, պատուհանների, շերտավարագույրների, վարագույրների, կողպեքների, փականների, գույքի և այլնի ժամանակին վերանորոգման կազմակերպում,
    • տնտեսական նպատակներով տրամադրված նյութերի և միջոցների ռացիոնալ օգտագործման ապահովում,
    • մասնաճյուղի գույքի և այլ ակտիվների պահպանման ապահովում ու պահեստավորման կազմակերպում, գույքի և այլ ակտիվների հաշվառում ու դրանց վիճակի և պահպանվածության վերաբերյալ հաշվետվությունների կազմում,
    • փոքրարժեք և արագամաշ առարկաների գույքագրման, դուրսգրման կազմակերպում,
    • մասնաճյուղի աշխատակիցներին գրենական պիտույքներով, տնտեսական-կենցաղային և գրասենյակային տեխնիկայի համար անհրաժեշտ նյութերով, տնտեսական պարագաներով, արտահագուստով, գործիքներով ապահովում,
    • մասնաշենքերի նախապատրաստում աշնանային-ձմեռային շահագործման:

Սպասարկման մասով.

  • ծառայողական մեքենաների սպասարկման իրականացում,
  • առաջին բուժօգնության տրամադրում,
  • փաստաթղթերի պատճենահանման աշխատանքների իրականացում,
  • մասնաճյուղի տարածքում սանիտարահիգիենիկ, կենսագործունեության անվտանգության և բնապահպանական չափորոշչային պահանջների իրականացման ապահովում, այդ թվում.
    • մասնաճյուղի շենքերի ու շինությունների տնտեսական սպասարկում, սանիտարահիգիենիկ և հակահրդեհային պաշտպանության նորմերին ու կանոններին համապատասխան վիճակի ապահովում, ինչպես նաև լուսավորման, ջեռուցման, օդափոխության և այլ սարքավորումների սարքին վիճակի պահպանում,
    • մասնաշենքերի, ինչպես նաեւ նրանց հետ փոխկապակցված կառույցների և շրջակա տարածքի պահպանման աշխատանքների իրականացում,
    • մասնաճյուղի տարածքի բարեկարգման, կանաչապատման, մաքրման և տոնական օրերի միջոցառումներին գեղարվեստական ձևավորման աշխատանքների իրականացում,
    • հակահրդեհային անվտանգության միջոցառումների իրականացում և հակահրդեհային պարագաների սարքին պահպանում,
    • մասնաճյուղի տարածքում սանիտարահիգիենիկ պայմանների պահպանման ապահովում,
    • մասնաճյուղում առողջության վտանգման կանխարգելման միջոցառումների իրականացում,
    • կենցաղային միջատներից, կրծողներից և այլնից մասնաշենքերի ու շինությունների ժամանակին վերամշակման միջոցառուների ձեռնարկում,
    • թղթի և այլ թափոնների ժամանակին տեղափոխման կազմակերպում:

Տնտեսավարման և սպասարկման բաժինն իր գործառույթների շրջանակներում իրականացվող (և իրականացված) աշխատանքների վերաբերյալ պարբերաբար հաշվետվություններ է ներկայացնում մասնաճյուղի ղեկավարությանը:

 

Աշխատակազմը

Խաչատրյան Իվան` բաժնի պետ
տնտեսավարման անձնակազմ
սպասարկման անձնակազմ

Մղումյան Ժաննա՝ գնումների գծով մասնագետ