ՀԱՊՀ ԿԱՊԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է 2016/17 ՈՒՍՏԱՐՎԱ 2-ՐԴ ԿԻՍԱՄՅԱԿԻ ՔՆՆԱՇՐՋԱՆԸ

2017թ. հունիսի 5-ից ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղում մեկնարկել է 2016/17 ուստարվա 2-րդ կիսամյակի քննաշրջանը: Բակալավրի կրթական ծրագրի առկա ուսուցման 1-ին և 2-րդ կուրսերի ու հեռակա ուսուցման 1-ից 4-րդ կուրսերի համար քննաշրջանը կավարտվի ս.թ. հուլիսի 3-ին, իսկ բակալավրի կրթական ծրագրի առկա ուսուցման 3-րդ կուրսի համար՝ ս.թ. հունիսի 29-ին: Սահմանված ժամկետներում ձևավորվել է կիսամյակային ամփոփիչ քննությունների քննատախտակը: Որոշ առարկաներից միասնական հանձնաժողովային քննությունների համար սահմանված կարգով ձևավորվել և հաստատվել են հանձնաժողովների կազմերը: Սահմանվել է հսկողություն՝ քննաշրջանում քննությունների կազմակերպման վրա: Քննություններն ընդհանուր առմամբ անց են կացվում պատշաճ մակարդակով


Leave a Comment

3 × three =