ՇՐՁԱՆԱՎԱՐՏ 2017

Սեպտեմբերի 8-ին Կապանի մասնաճյուղի դահլիճում տեղի ունեցավ 2016/2017 ուստարվա շրջանավարտներին դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողություն: Ներկա էին Սյունիքի մարզպետ Վ. Հակոբյանը, <<ԶՊՄԿ>> ՓԲԸ գործադիր տնօրեն Մ.Պալասկովը, ՀԱՊՀ ռեկտոր
Ո. Մարուխյանը, Կապանի քաղաքապետ Ա. Հայրապետյանը և այլ հյուրեր:

Շրջանավարտներին բարեմախթանքի խոսքեր հղեցին Կապանի մասնաճյուղի պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողները, հյուրերը: Շրջանավարտներին հաջողություն մախթեց մասնաճյուղի տնօրեն Ա. Կոստանդյանը: Արարողության ժամանակ Սյունիքի մարզպետի կողմից մասնաճյուղի Մետալուրգիա և նյութագիտության ամբիոնի դասախոս Ս. Բունաթյանին հանձնվեց Սյունիքի մարզպետի շնորհակալագիր:

 

Leave a Comment