Հիշվող օր…

Սույն թվականի հուլիսի 7-ին ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի մի շարք դասախոսներ և ուսանողներ տնօրեն Ա. Կոստանդյանի գլխավորությամբ հյուրընկալվել են Գորիս քաղաք և մասնակցել «Գորիսը՝ 2018թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» խորագրով միջոցառումներին: Գորիս – Կապան տանող ճանապարհին կանգ են առել և հարգանքի տուրք մատուցել Կարմրաքարի 7-րդ հրաձգային գումարտակի՝ Արցախյան ազատագրական շարժման ժամանակ զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված մարտական ընկերների…

Կարդալ ավելին․․․

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԵՎ <<ԶՊՄԿ>> ՓԲԸ-Ի ՂԵԿԱՎԱՐ ՄՀԵՐ ՊՈԼՈՍԿՈՎԻ ԱՅՑԸ ՀԱՊՀ ԿԱՊԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ

Այսօր՝ 2018թ-ի մարտի 21-ին ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղում տեղի ունեցավ արդեն ավանդույթ դարձած հանդիպում Սյունիքի մարզպետ պարոն Վահե Հակոբյանի և <<ԶՊՄԿ>> ՓԲԸ-ի ղեկավար պարոն Պոլոսկովի հետ: Հանդիսավոր նիստը բացեց մասնաճյուղի տնօրեն տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Արթուր Կոստանդյանը, ով ողջունեց հյուրերին, այնուհետև, ներկայացրեց մասնաճյուղի պատմությունը՝ նշելով, որ մասնաճյուղի զարգացման գործում անգնահատելի է <<ԶՊՄԿ>> ՓԲԸ-ի դերը և Սյունիքի մարզպետի աջակցությունը:

Կարդալ ավելին․․․