2017թ.  Նոյեմբերի 3-ին  ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի ԿՀ-71 և ԿՆ-73 ակադեմիական խմբերի ուսանողները «Օտար լեզու» դասընթացը դասախոս՝ Ք. Մարգարյանի առաջարկով անցկացրեցին Կապանի էլէկտրոնային գրադարանում: Դասընթացի թեման համահունչ էր ընտրված վայրին՝ Գրադարանների դերը ժամանակակից կյանքում. Մայրենի և օտար լեզուներով ընթերցանության առավելությունները և թերությունները:

Գրադարանի աշխատակիցները ուսանողներին ներկայացրեցին գրադարանի լսարանները, ցուցադրվեց, ինչպես կարելի է ցանկացած գիրքը  պատվիրել՝ մուտք գործելով աշխարհի տարբեր երկրների գրադարաններ: Այնուհետև ուսանողներին տրամադրվեց սեմինարների և կոնֆերանսների համար նախատեսված սրահը, որտեղ տեղի ունեցավ ուսանողների մտքերի փոխանակում: Հնչեց հետաքրքիր միտք քաղաքում սրճարան-գրադարան ստեղծելու մասին: Հանդիպման ընթացքում տեղի ունեցավ նաև հետաքրքիր բանավեճ ուսանողների և գրադարանի աշխատակցուհու միջև:

 

Leave a Comment

fourteen − 2 =