ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղն ամփոփում է ընթացիկ աշխատանքները

Ընթացիկ աշխատանքներն ամփոփեց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղը: Այդ առթիվ դասախոսները խրախուսվեցին պատվոգրերով: Մասնաճյուղում ընթանում են նաև որակավորման,վերապատրաստման դասընթացներ:Մանրամասներին տեղյակ է Անուշ Միրզոյանը:  

Կարդալ ավելին․․․

Տնօրենության հանդիպում աշխատակիցների հետ

Սեպտեմբերի 12-ին ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղում տեղի ունեցավ տնօրենության հանդիպում աշխատակիցների հետ: Հանդիպմանը «Ընդերքաբանության և շինարարության» ամբիոնի դասախոս, ՀԱՊՀ հայցորդ Լ.Բալասանյանը խրախուսվեց պատվոգրով՝ գյուտի արտոնագիր ստանալու կապակցությամբ: Պատվոգիր շնորհվեց նաև մասնաճյուղի երկարամյա դասախոս Ս.Մանուչարյանին՝ բարեխիղճ աշխատանքի համար, ինչպես նաև՝ ծծնդյան 70-ամյակի կապակցությամբ արհկոմի կողմից տրամադրվեց դրամական խրախուսանք: Տնօրեն Ա.Կոստանդյանը աշխատակիցներին տեղեկացրեց, որ մասնաճյուղի դասախոսներ Մ.Շմավոնյանին և…

Կարդալ ավելին․․․

Հիշվող օր…

Սույն թվականի հուլիսի 7-ին ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի մի շարք դասախոսներ և ուսանողներ տնօրեն Ա. Կոստանդյանի գլխավորությամբ հյուրընկալվել են Գորիս քաղաք և մասնակցել «Գորիսը՝ 2018թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» խորագրով միջոցառումներին: Գորիս – Կապան տանող ճանապարհին կանգ են առել և հարգանքի տուրք մատուցել Կարմրաքարի 7-րդ հրաձգային գումարտակի՝ Արցախյան ազատագրական շարժման ժամանակ զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված մարտական ընկերների…

Կարդալ ավելին․․․

ԿՀ-71 և ԿՆ-73 խմբերի օտար լեզվի դասընթացը Կապանի Էլեկրոնային գրադարանում

2017թ. Նոյեմբերի 3-ին ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի ԿՀ-71 և ԿՆ-73 ակադեմիական խմբերի ուսանողները «Օտար լեզու» դասընթացը դասախոս՝ Ք. Մարգարյանի առաջարկով անցկացրեցին Կապանի էլէկտրոնային գրադարանում: Դասընթացի թեման համահունչ էր ընտրված վայրին՝ Գրադարանների դերը ժամանակակից կյանքում. Մայրենի և օտար լեզուներով ընթերցանության առավելությունները և թերությունները:

Կարդալ ավելին․․․

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՊՀ ԿԱՊԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ 4-ՐԴ ԿՈՒՐՍԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ

Հարգելի Ուսանողներ,

Ցանկանում ենք տեղեկացնել ՎիվաՍել-ՄՏՍ-ում «Վիվա-Սթարթ» ուսուցողական ծրագրի մասին, որի մեկնարկը կտրվի ս. թ. նոյեմբերի 01-ին: Ծրագրի նպատակն է զարգացնել ուսանողների վաճառքի և սպասարկման հմտությունները՝ հնարավորություն ընձեռելով ոչ միայն տեսական, այլ նաև կիրառական մակարդակով յուրացնելու կարևոր հմտություններ:

Կարդալ ավելին․․․

2016/17 ուսումնական տարվա հաշվետվություն

2017 թվականի հոկտեմբերի 7-ին ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի գիտական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվեց 2016/17 ուսումնական տարում մասնաճյուղի գործունեության հիմնական արդյունքների վերաբերյալ հաշվետվությունը, որին ներկա էին ՀԱՊՀ ուսումնակամեթոդական վարչության պետ, պրոռեկտոր Կարեն Արզումանյանը, մասնաճյուղի պրոֆեսորադասախոսական կազմը, մասնաճյուղի գիտական խորհրդի անդամները:

Կարդալ ավելին․․․

Սեպտեմբերի 20-ին ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղում կազմակերպված ֆլեշ-մոբ

Սեպտեմբերի 20-ին ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղում կազմակերպված ֆլեշ-մոբը և միջոցառումը նվիրված էր Հայաստանի անկախության 26 ամյակին և մասնաճյուղի նոր վեբ կայքի շնորհանդեսին։

Կարդալ ավելին․․․

Պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանի <Վարպետաց դասեր>

2017թ.–ի սեպտեմբերի 8-ին ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղում կայացավ հերթական <<Վարպետաց դասեր>> սեմինարների շարքը: Սեմինարի թեման էր՝ <<Ինժեներական կրթության հիմնախնդիրները և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում իրականացվող կառուցվածքային բարեփոխումները>>: Սեմինարը վարեց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանը:

Կարդալ ավելին․․․