ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի ուսանողներն առաջարկեցին մաքրել շինությունների պատերը փակցված հայտարարություններից

“ՀԱՊՀ” Կապանի մասնաճյուղի 4-րդ կուրսի ուսանողները մասնակցել են «Ես սիրում եմ Կապանը» թեմայով համայնքային մրցույթին և ներկայացրել մի հետաքրքիր նախաձեռնություն։ Մաքրել Կապանի շենքերի պատերին, մուտքերում, կանգառներին և հենասյուներին անկանոն փակցած հայտարարություններն ու գովազդները։ Ուսանողները կարծում են, որ բոլորս պետք է միահամուռ պայքարենք, և մաքուր պահենք մեր շրջապատը։ Չէ՞ որ հայտարարությունների համար կան հատուկ նախատեսված տեղեր՝…

Կարդալ ավելին․․․

Ներածական դասընթաց անօդաչու թռչող համակարգեր թեմայով

Սույն թվականի նոյեմբերի 15-18-ը ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի երրորդ և չորրորդ կուրսի 4 ուսանող մասնակցել են Եվրահանձնաժողովի մարդասիրական օգնության և բնակչության պաշտպանության հարցերով գլխավոր վարչության կողմից ֆինանսավորվող «Աղետներին նախապատրաստման ծրագրի» (ԴԻՊԵԿՈ V) հայաստանյան բաղադրիչի մաս հանդիսացող «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակներում, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ (ԱՌՆԱՊ)…

Կարդալ ավելին․․․

Ուսումնաճանաչողական այց ՀԱՊՀ

2018թ-ի նոյեմբերի 16-ին ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» մասնագիտության երրորդ կուրսի ԿՀ 61 խմբի ուսանողները, ԶՊՄԿ ՓԲԸ-ի բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ, «Բնական գիտությունների և տեղեկատվական համակարգերի» ֆակուլտետի դեկան Անահիտ Այվազյանի, դեկանատի տեսուչ Ռաիսա Իսրայելյանի և ՏՏԻ և ԱՀ ամբիոնի դասախոս Մանե Աղագուլյանի հետ ուսումնաճանաչողական այց կատարեցին մայր բուհ: Մասնաճյուղի ներկայացուցիչներին դիմավորեց Գիտության և գիտատեխնոլոգիական համագործակցության գծով…

Կարդալ ավելին․․․

Անակնկալներով լի ուսանողության օր

Նոյեմբերի 16-ին՝ Ուսանողության միջազգային օրվա նախօրեին, ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի տնօրեն Ա. Կոստանդյանը, մի խումբ դասախոսներ և ուսանողներ նշեցին Ուսանողների միջազգային օրը, որի հիմնակա ն նպատակն ուսանողներին ակտիվության մղելն էր՝ իրենց համալսարանական կյանքը հետաքրքիր և բազմաբովանդակ դարձնելը: Բացման խոսքով ներկայացավ տնօրենը, ով ևս մեկ անգամ շեշտեց ուսանողության երիտասարդ լինելու և իրենց ներուժն առավել արդյունավետ օգտագործելու կարևորությունը:…

Կարդալ ավելին․․․

Անակնկալներով լի ուսանողության օր Ծաղկաձորում

2018թ-ի նոյեմբերի 16-ից 18-ը ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» մասնագիտության երրորդ կուրսի ԿՀ 61 խմբի ուսանողները, ԶՊՄԿ ՓԲԸ-ի բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ, Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ երկօրյա հանգստի մեկնեցին Ծաղկաձոր: Ուսանողներն այցելեցին Ծաղկաձորի պատմամշակութային վայրեր, մասնավորապես՝ Կեչառիսի եկեղեցի, Օրբելի եղբայրների տուն – թանգարան, ինչպես նաև Ծաղկաձորի ճոպանուղի: Հետդարձի ճանապարհին ուսանողներն այցելեցին Նորավանքի վանական համալիր:

Կարդալ ավելին․․․