2020թ.-ի սեպտեմբերի 17-ին տեղի ունեցավ «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի Կապանի մասնաճյուղի արհեստակցական կազմակերպության համաժողովը:

Համաժողովի օրակարգում ընդգրկված էր 11 հարց. արհեստակցական կազմակերպության 2019թ.-ի կանոնադրական և ֆինանսական գործունեության ստուգումների վերաբերյալ Վերահսկիչ հանձնաժողովի հաշվետվությունը, Կազմակերպության 2019թ.-ի տարեկան գործունեության մասին հաշվետվությունը, Կազմակերպության 2019թ.-ի տարեկան բյուջեի կատարողականի և 2020թ.-ի տարեկան բյուջեի նախահաշվի նախագծի հաստատումը, Կազմակերպության ծրագրերի` 2020թ.-ին հատկացվող ֆինանսական միջոցների ծավալների  բաշխումը, Կազմակերպության սեփականության օգտագործման  2019թ.-ի տարեկան հաշվետվության հաստատումը, Կազմակերպության նոր խմբագրությամբ կանոնադրության հաստատումը, Կազմակերպության ծրագրերի նոր խմբագրությամբ կանոնակարգի հաստատումը, Կազմակերպության նախագահի ընտրությունը, Կազմակերպության արհկոմիտեի և  Վերահսկիչ հանձնաժողովի կազմերի հաստատումը:

Նախ զեկուցումով հանդես եկավ Վերահսկիչ հանձնաժողովի նախագահ Ռաիսա Իսրայելյանը, ով ներկայացրեց Կազմակերպության 2019թ.-ի կանոնադրական և ֆինանսական գործունեության ստուգումների վերաբերյալ հանձնաժողովի հաշվետվությունը:

Այնուհետև արհեստակցական կազմակերպության 2019թ.-ի տարեկան գործունեության վերաբերյալ հաշվետվությունով հանդես եկավ Կազմակերպության նախագահ Գայանե Գալստյանը, ով հանգամանալից ներկայացրեց իրականացված աշխատանքները:

Ելույթ ունեցան Կազմակերպության անդամներ՝ մասնաճյուղի տնօրեն Արթուր  Կոստանդյանը,  Մ և ԲԱ ամբիոնի պրոֆեսոր Լեռնիկ Պետրոսյանը, ԾՄԱ և ԿԿ բաժնի պետ Արամ Գրիգորյանը, ովքեր բարձր գնահատեցին արհեստակցական կազմակերպության տարեկան գործունեությունը:

Արհեստակցական կազմակերպության նախագահ Գ. Գալստյանը համաժողովի քննարկմանը ներկայացրեց նաև օրակարգային մյուս հարցերը:

Համաժողովը միաձայն հաստատեց Կազմակերպության Վերահսկիչ հանձնաժողովի հաշվետվությունը, Կազմակերպության տարեկան գործունեության մասին հաշվետվությունը, 2019թ.-ի բյուջեի կատարողականը և 2020թ.-ի բյուջեի նախահաշիվը, Կազմակերպության ծրագրերի` 2020թ.-ին հատկացվող ֆինանսական միջոցների ծավալները, Կազմակերպության սեփականության օգտագործման  2019թ.-ի տարեկան հաշվետվության, նոր խմբագրությամբ կանոնադրությունը և ծրագրերի կանոնակարգը:

Այնուհետև տեղի ունեցավ Կազմակերպության նախագահի ընտրությունը: Բոլոր երեք ստորաբաժանումներն էլ որպես նախագահի թեկնածու երաշխավորել էին գործող նախագահ Գայանե Գալստյանի թեկնածությունը՝ բարձր գնահատելով նրա աշխատանքը:   Փակ (գաղտնի) քվեարկության արդյունքում կրկին արհեստակցական կազմակերպության նախագահ ընտրվեց Գ. Գալստյանը:

Կազմակերպության նախագահի ընտրությունից հետո համաժողովը հաստատեց արհկոմիտեի և Վերահսկիչ հանձնաժողովի կազմերը: