ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲԱԺԻՆ

Բաժնի հիմնական գործառույթներն են.

փաստաթղթաշրջանառության մասով

  • գործավարության իրականացում,
  • տնօրենի, տնօրենի տեղակալների և դեկանների ստորագրությամբ փաստաթղթերի կնքում,
  • մասնաճյուղին հասցեագրված և մասնաճյուղից դուրս եկող յուրաքանչյուր փաստաթղթի (որոշում, հրաման, և այլ կարգի գրություններ) ճիշտ և ժամանակին համարակալված գրանցման և ըստ պատկանելության հանձնման կազմակերպում,
  • մասնաճյուղի տարբեր ստորաբաժանումների կողմից կատարման որոշակի ժամկետ ունեցող գրությունների և հրահանգների ժամանակին կատարման վերահսկում,
  • մասնաճյուղից դուրս եկող յուրաքանչյուր փաստաթղթի փոստային կամ էլեկտրոնային առաքման իրականացում սահմանված ժամկետներում,
  • մասնաճյուղի ընդհանուր աշխատանքային գործունեությանը վերաբերվող հրամանների ժամանակին գրանցման ու համապատասխան ստորաբաժանումներին առաքման իրականացում,
  • ուսումնական գործընթացին առնչվող ստորաբաժանումների (ֆակուլտետներ, բաժանմունք) ընդունելության, ավարտման, ազատման, տեղափոխման, վերականգնման, նկատողության, խրախուսման և այլ կարգի հրամանների գրանցման ու առաքման իրականացում,
  • շրջանառվող ծառայողական փաստաթղթերի պահպանության ապահովում,
  • փաստաթղթային նյութերի (որոնց հետ կապված արդեն ավարտված են գործավարական գործողությունները) պատրաստում և հանձնում մասնաճյուղի արխիվ, ինչպես նաև արխիվ հանձնվող գործերի ցուցակի կազմում:

կադրերի մասով.

  • աշխատակիցների աշխատանքային իրավունքների պաշտպանվածության իրականացում համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի,
  • աշխատանքի ընդունման և ազատման, այլ աշխատանքի փոխադրման, աշխատանքային պայմանագրերի երկարացման, դրույքաչափերի փոփոխման, արձակուրդների հատկացման, պարգևատրման և մասնաճյուղի անձնակազմի աշխատավարձերի վերահաշվարկման հրամանների հրամանագրման իրականացում, նոր աշխատակիցներին ներքին կարգապահական կանոններին ծանոթացում,
  • հաստատված հրամանների մշակման ենթարկում՝ (անձնական գործի ստեղծում, ծանոթացում հրամաններին, հրամանների քաղվածքների և պայմանագրերի կցում աշխատողների անձնական գործերին ու առաքում համապատասխան ստորաբաժանումներ, կատարվող փոփոխությունների գրանցում աշխատանքային գրքույկներում):
  • նոր ուսումնական տարվա սկզբին սահմանված կարգով դասախոսական անձնակազմի աշխատանքային պայմանագրերի և համաձայնագրերի կազմում,
  • համապատասխան հաշվետվությունների նախապատրաստում և տնօրենի հաստատումից հետո դրանք սահմանված ժամանակացույցով ներկայացում իրավասու մարմիններին,
  • մասնաճյուղի անձնակազմի աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերի վերաստուգման իրականացում,
  • կենսաթոշակային տարիքը լրացած աշխատակիցների փաստաթղթերի ձևակերպում, անաշխատունակության թերթիկների մշակում, տեղեկանքների տրամադրում,
  • աշխատանքից ազատված աշխատակիցների անձնական գործերի արխիվացում:

ռեժիմամոբիլիզացիոն աշխատանքների մասով.

  • քաղաքացիական պաշտպանության ոլորտի աշխատանքների համակարգում,
  • մասնաճյուղի աշխատող և սովորող զինակոչիկների ու զինապարտների ամրագրում,
  • ուսանողներին տարկետում ստանալու համար զինկոմիսարիատ ներկայացվող տեղեկանքի (ձև 26) տրամադրում:

արխիվավարման մասով.

  • մասնաճյուղի տարբեր ստորաբաժանումներից համապատասխան փաստաթղթերը ժամանակին արխիվ հանձնելու նկատմամբ հետևողական հսկողության իրականացում,
  • մասնաճյուղի կառուցվածքային ստորաբաժանումներից ստացված գործավարության տեսակետից ավարտուն փաստաթղթերի պահպանման ընդունում և գրանցում,
  • արխիվ ընդունած փաստաթղթերի և գործերի կարգավորում, համակարգում, օգտագործում ու պահպանում,
  • արխիվում գտնվող փաստաթղթերի պահպանման կատարելագործում,
  • մշտական և ժամանակավոր պահպանման փաստաթղթերի հանրագումարային ցուցակների, փաստաթղթերի դուրսգրման և մարման ակտերի նախապատրաստում,
  • արխիվային փաստաթղթերում եղած տեղեկությունների հիման վրա արխիվային փաստաթղթերի կամ դրանց պատճենների նախապատրաստում,
  • քաղաքացիների դիմումները բավարարելու համար անհրաժեշտ տեղեկանքների կազմում, դրանց հիմքերի ճշգրտում և դրանք մասնաճյուղի տնօրենի հաստատմանը ներկայացում (անհրաժեշտության դեպքում ապահովելով նաև հիմքերի առկայությունը):

Ընդհանուր բաժինն իր գործառույթների շրջանակներում իրականացվող (և իրականացված) աշխատանքների վերաբերյալ պարբերաբար հաշվետվություններ է ներկայացնում մասնաճյուղի ղեկավարությանը:

Աշխատակազմը

    Ավագյան Հասմիկ Վարդանի ` բաժնի պետ
    Հարությունյան Անահիտ Ալեքսեյի` կադրերի գծով տեսուչ
    Մովսիսյան Հերմինե Վարդազարի ՝ գործավար
    Գրիգորյան Մարինե Շուրայի` արխիվավար