Դպրոցականների համար կազմակերպվող տեղեկատվական ոլորտի անվճար դասընթացների երրորդ փուլի շրջանակներում ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի Տեխնոլոգիական կենտրոնում ս/թ մայիսի 8-ին սկսվեցին «PYTHON սկսնակների համար» դասընթացի մասնակիցների առաջին խմբի պարապմունքները, որին մասնակցում են Կապանի թիվ 2 ավագ դպրոցի աշակերտները:
Դասընթացը վարում է մասնաճյուղի Տեղեկատվական տեխնոլոգիաների, ինֆորմատիկայի և ավտոմատացված համակարգերի ամբիոնի դասախոս Արուս Ավետիսյանը:
Առաջին դասին ներկա էին ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի ղեկավարության ներկայացուցիչները տնօրենի պաշտոնակատար, պրոֆեսոր Լեռնիկ Պետրոսյանի ղեկավարությամբ:
Ողջունելով ներկաներին՝ պրոֆեսոր Լ. Պետրոսյանը շնորհավորեց աշակերտներին՝ ծրագրավորման և ճարտարագիտության աշխարհում առաջին քայլեր անելու կապակցությամբ ու մաղթեց հաջողություններ ուսման մեջ, հույս հայտնելով, որ հմուտ դասընթացավար Ա. Ավետիսյանի ղեկավարությամբ դասընթացը յուրացնելուց հետո դպրոցականները կանգ չեն առնի ձեռք բերածով և հետագայում կմասնակցեն հաջորդ մակարդակների դասընթացներին ու նրանց գերակշիռ մասն ապագայում կընտրի ծրագրավորողի կամ ճարտարագետի մասնագիտությունը՝ համալրելով պոլիտեխնիկական հանրույթը:

Leave a Comment

eighteen + seventeen =