ԾՐԱԳՐԱՄԵԹՈԴԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԲԱԺԻՆ

Բաժնի հիմնական գործառույթներն են.

ծրագրամեթոդական աշխատանքների և կրթության կազմակերպման մասով.

  • ուսումնական գործընթացին մասնակցող մասնաճյուղի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքների համակարգում,
  • ուսումնական գործընթացների պլանավորում, կազմակերպում և կատարման վերահսկում,
  • մասնաճյուղի ընդունելության վերաբերյալ առաջարկությունների մշակում,
  • կրթական ծրագրերի և մասնագիտությունների լիցենզավորման հետ կապված համապատասխան աշխատանքների իրականացում,
  • ուսումնական պլաններով և առարկայական ծրագրերով ապահովման գործընթացի կազմակերպում ու վերահսկում,
  • ուսուցման նոր տեխնոլոգիաների և մեթոդների ներդրման աշխատանքների համակարգում,
  • ուսումնական գործընթացի նյութատեխնիկական բազայի ապահովման աշխատանքների պլանավորում և համապատասխան առաջարկությունների ներկայացում,
  • տարեկան խմբային ուսումնական պլանների կազմում,
  • ամբիոնների ուսումնական բեռնվածքի հաշվարկ, դասախոսների բեռնվածքի բաշխման գործընթացի պլանավորում և ստուգում,
  • ժամավճարով աշխատող դասախոսների ժամավճարների ձևակերպում,
  • ուսումնամեթոդական գրականության պահանջարկի վերլուծություն, ձեռք բերման (մշակման) պլանավորում, աշխատանքների կազմակերպում և վերահսկում,
  • դիպլոմների, վկայականների, սերտիֆիկատների պատվիրում և բաշխում,
  • ՀԱՊՀ ուսումնական գործընթացի ժամանակացույցի հիման վրա մասնաճյուղի ուսումնական գործընթացի ժամանակացույցի կազմում, կազմակերպում, վերահսկում,
  • ուսանողների թվաքանակի շարժի մասին հաշվետվությունների կազմում և ներկայացում ՀԱՊՀ,
  • քննաշրջանի արդյունքների վերաբերյալ տեղեկատվության մշակում,
  • դասացուցակների ձևավորում,
  • ուսումնականաշխատանքներիապահովմաննպատակովլսարանայինֆոնդիկանխատեսում, պլանավորում, հաշվառումևբաշխում,
  • ըստդասացուցակի ուսումնական պարապմունքների կազմակերպման, միջանկյալստուգումների, ստուգարքների ևքննությունների գրաֆիկներիկազմման և ներդրման աշխատանքների ստուգում ու վերահսկում,

լրացուցիչ և շարունակական կրթության մասով.

  • որակավորման բարձրացման, մասնագիտական վերապատրաստման դասընթացների կազմակերպման աշխատանքների համակարգում,ուսումնական պլանների կազմում և առարկայական ծրագրերի մշակման աշխատանքների համակարգում, ուսուցման գործընթացիկազմակերպում և վերահսկում,
  • լրացուցիչ (բացառությամբ 2-րդ /բարձրագույն և միջին մասնագիտական/ մասնագիտության) և շարունակական կրթության, վճարովի կրթական ծառայությունների կազմակերպման աշխատանքների համակարգում:

ցանցային կառավարման մասով.

  • մասնաճյուղի աշխատակիցների համար տեղեկատվական տեխնոլոգիաների գծով պարբերական խորհրդատվությունների իրականացնում,
  • մասնաճյուղի ինտերնետային կայքի սպասարկման իրականացնում,
  • մասնաճյուղի ներքին համակարգչային ցանցի անխափան և ապահով գործունեության ապահովում,
  • մասնաճյուղի ներքին համակարգչային ցանցում անխափան ինտերնետ կապի ապահովում,
  • մասնաճյուղի համակարգչային տեխնիկայի և տպող սարքերի բնականոն աշխատանքի ապահովում,
  • համակարգչային լսարանների բնականոն աշխատանքի ապահովում:

Ծրագրամեթոդական աշխատանքների և կրթության կազմակերպման բաժինն իր գործառույթների շրջանակներում իրականացվող (և իրականացված) աշխատանքների վերաբերյալ պարբերաբար հաշվետվություններ է ներկայացնում մասնաճյուղի ղեկավարությանը:

Աշխատակազմը

Գրիգորյան Արամ Ժորայի` բաժնի պետ, տ.գ.թ., դոցենտ
Ավետիսյան Աշոտ Ռոբերտի` ցանցային ադմինիստրատոր
Աղագուլյան Մանե Անդրանիկի` բաժնի ավագ տեսուչ
Հարությունյան Զարուհի Ֆրոնտիկի՝ բաժնի ավագ տեսուչ
Ղազարյան Լյուդմիլա Սեդրակի` բաժնի տեսուչ