ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հարգելի գործընկերներ.
Տեղեկացնում ենք, որ այսուհետ կարող են օգտվել EBSCO http://search.ebscohost.com ամբողջական տեքստերով հոդվածների համաշխարհային գիտական շտեմարանից համալսարանի բոլոր համակարգիչներից առանց մուտքանվան և գաղտնաբառի:
Հիշեցնում ենք նաև, որ Համալսարանի ներքին ցանցից հասանելի են հետևյալ էլեկտրոնային ռեսուրսները.

  • Գիտական վերլուծությունների համաշխարհային առաջատար Web of Knowledge (Web of Science) http://webofknowledge.comփնտրման պլատֆորմ, որը միավորում է գիտական ամսագրերում հրատարակությունների ռեֆերատիվ տվյալների և փոխադարձ ցիտումների բազաները։
  • http://link.springer.comSpringer-ի գիտատեղեկատվական ցանցը: Կառույցն ունի հզոր էլեկտրոնային գրադարան, որում ընդգրկված են 1760 գիտատեխնիկական ամսագիր և մոտ 2000 անուն գիտական գրականություն:
  • Գիտատեխնիկական գրադարանի էլեկտրոնային տարբերակով բաժանորդագրված ամսագրեր՝ eLibrary կայքի (http://elibrary.ru) միջոցով։

Հարգանքով՝
ՀԱՊՀ Գիտատեխնիկական գրադարան՝ Գիտական տեղեկատվության բաժին (library@seua.am)։

 


Հարգելի շրջանավարտներ և ավարտական կուրսի ուսանողներ

Հրավիրում ենք Ձեզ 2014թ. նոյեմբերի 28-ին ժամը 11.00-ին, <<Լեռնագործ>> հյուրանոցում  մասնակցելու  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալության կողմից, զբաղվածության ամենամյա պետական ծրագրերի շրջանակներում, Կապան քաղաքում անցկացվելիք աշխատանքի տոնավաճառին:
Տոնավաճառին մասնակցելու են Սյունիքի մարզի գործատուներ, աշխատանք փնտրող անձինք և գործազուրկներ: Տոնավաճառի նպատակն է աշխատանք փնտրող անձանց և գործատուների անմիջական հանդիպման միջոցով մեծացնել աշխատանքի տեղավորման հնարավորությունները, համալրել գործատուների մոտ առկա և սպասվելիք թափուր աշխատեղերը, խթանել տարածաշրջանում զբաղվածության աճին:


ՀԱՐԳԵԼԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐ


ՀՊՃՀ(Պոլիտեխնիկ) Կապանի մասնաճյուղն աշխատանքներ է իրականացնում շրջանավարտների և մասնաճյուղի միջև մշտական կապի հաստատման և համագործակցության ուղղությամբ:
Մասնաճյուղում ձևավորված շրջանավարտների տեղեկատվական բազան կարիք ունի Ձեր մասնագիտական գործունեության վերաբերյալ տեղեկատվության թարմացման:
Համոզված ենք, որ Ձեր ակտիվ համագործակցությունը՝ փոխադարձ կապերի և էլեկտրոնային հաղորդակցության ցանցի ստեղծումը, կնպաստի մասնաճյուղի զարգացմանը, որակյալ դիմորդների հավաքագրմանը, մասնագիտական կողմնորոշմանը, կրթական ծրագրերի և ուսումնական մասնագիտությունների արտաքին գովազդի և իմիջի ստեղծմանը:

Սիրով սպասում ենք Ձեր արձագանքներին: Տեղեկատվությունը կարող եք լրացնել բերված ձևաթերթում և ուղարկել seuakm@gmail.com էլեկտրոնային փոստին:


Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Կապանի մասնաճյուղը հայտարարում է բակալավրի կրթական ծրագրով 2014-2015 ուստարվա հեռակա ուսուցման ընդունելություն հետևյալ մասնագիտություններով


Շիֆր

Մասնագիտություն

Քննություններ

Տեղերի թիվը

այդ թվում՝

Ուսման վարձի չափը
(դրամ)

Մրցութային

Ոչ մրցութային

բզ

նպ.

080600

Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում /Լեռնամետալուրգիական ճյուղում/

Մ(գ) կամ Ֆ(գ)

Ֆ(գ)** կամ Մ(գ)**

 

Հլգ(գ)*

Օտլ(գ)*

30

3

-

321600

090100

Տեղեկատվական տեխնոլոգիաներ

Մ(գ)

Ֆ(գ)**

 

Հլգ(գ)*

Օտլ(գ)*

20

2

-

321600

130100

Օգտակար հանածոների հետախուզում և մշակում

Մ(գ) կամ Ֆ(գ)

Ֆ(գ)** կամ Մ(գ)**

 

Հլգ(գ)*

Օտլ(գ)*

15

2

-

283200

150100

Մետալուրգիա և նյութագիտություն

Մ(գ) կամ Ֆ(գ)

Ֆ(գ)** կամ Մ(գ)**

 

Հլգ(գ)*

Օտլ(գ)*

25

3

-

283200

190300

Փոխադրումների և ճանապարհային երթևեկության կազմակերպում և կառավարում

Մ(գ)

Ֆ(գ)**

 

Հլգ(գ)*

Օտլ(գ)*

20

2

-

283200

270100

Շինարարություն, շինարարական իրերի և կառուցվածքների արտադրություն

Մ(գ)

Ֆ(գ)**

 

Հլգ(գ)*

Օտլ(գ)*

15

2

-

283200

Մ - մաթեմատիկա, Ֆ - ֆիզիկա, Հլգ - հայոց լեզու և հայ գրականություն, Օլ – օտար լեզու (ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իսպաներեն, իտալերեն, պարսկերեն):
* -ով նշված ոչ մրցութային գնահատականը փոխանցվում է միջնակարգ կրթության ատեստատից կամ համապատասխան ավարտական փաստաթղթից:
**-ով նշված առարկաների համար՝ թափուր տեղեր առաջանալու դեպքում, այդ տեղերի մրցույթին մասնակցելու համար դիմորդները մասնագիտությունների և քննությունների ցանկում երկու աստղանիշերով նշված առարկաների համար որպես մրցութային գնահատական, կարող են դիմում-հայտում նախապես հայտագրել միջնակարգ կրթության ատեստատի կամ համապատասխան ավարտական փաստաթղթի` այդ առարկաների պետական ավարտական քննությունների գնահատականը, իսկ պետական ավարտական քննական գնահատականի բացակայության դեպքում` տարեկան գնահատականը:
Համալսարան վճարովի մրցութային հիմունքներով հեռակա ուսուցմամբ կարող են ընդունվել միջնակարգ, նախնական մասնագիտական և միջին մասնագիտական կրթություն ունեցող անձինք` առանց տարիքի սահմանափակման:
Դիմորդներինտրվողարտոնությունները.
ա) Նշված կարգավիճակ ունեցող դիմորդները բուհ ընդունվելու դեպքում օգտվում են օրենքներով սահմանված ուսման վարձի լրիվ փոխհատուցման (անվճար) իրավունքից՝

  • 1-ին ու 2-րդ խմբերի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամները, համաձայն բժշկասոցիալական փորձաքննության գործակալության կողմից տրված եզրակացության.
  • առանց ծնողական խնամքի մնացած մինչև 23 տարեկան երեխաները:

բ) Քննությունները դրական միավորներով հանձնած դիմորդներից, պետական բյուջեի միջոցների հաշվին, մրցույթից դուրս, ընդունվում են ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների երեխաները, ժամկետային զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած քաղաքացիները` համաձայն ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության և ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տված տեղեկանքների:
Պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրված դիմորդները քննությունները դրական միավորներով հանձնելու դեպքում բուհ են ընդունվում մրցույթից դուրս, ըստ մասնագիտությունների նախարարության կողմից հաստատված տեղերի:
Փաստաթղթերի ընդունումը.
Դիմորդը ՀՊՃՀ Կապանի մասնաճյուղի Ընդունող Հանձնաժողովին ներկայացնում է.
1) դիմում,
2) միջնակարգ կրթության ատեստատը, միջին մասնագիտական և մասնագիտական տեխնիկական կրթության մասին փաստաթղթի բնօրինակը,
3) 6 լուսանկար (3x4 չափսի),
4) անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, զինվորական գրքույկ, ծննդյան վկայական, փախստականի վկայական, ՀՀ հատուկ անձնագիր, կացության վկայական),
5) փաuտաթուղթ զինվորական ծառայությանն առնչության մաuին (զորակոչային տարիք ունեցող արական սեռի դիմորդներից փաuտաթղթերն ընդունվում են զինվորական հաշվառման փաuտաթղթերում տարկետման իրավունք տվող համապատաuխան նշման առկայության դեպքում, իuկ նախկինում առողջական վիճակի կապակցությամբ տարկետում uտացածներից` ռազմաբժշկական կենտրոնական հանձնաժողովի նշումների առկայության դեպքում),
6) զինվորական գրքույկ և զինվորական կոմիսարիատից տեղեկանք ժամկետային զինվորական ծառայությունը անցնելու մասին,
7) ՀՀ օրենսդրությամբ սահմանված արտոնություններից օգտվող դիմորդները ներկայացնում են համապատասխան փաստաթղթեր (1-ին և 2-րդ խմբի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամության, ինչպես նաև զինծառայող ծնողի զոհվելու մասին, առանց ծնողական խնամքի (մինչև 23 տարեկան) մնացած լինելու մասին),
8) միջազգային և հանրապետական մրցույթների (օլիմպիադաների, փառատոների) դիպլոմները,
9) 2014թ.-ի (2013թ.) <<Ֆիզիկա>> և <<Մաթեմատիկա>> առարկաների ավարտական միասնական քննությունների վկայագիր,
10) տվյալ մասնագիտությամբ աշխատելու դեպքում՝ տեղեկանք աշխատանքի վայրից:
Փաստաթղթերը հանձնելիս դիմորդը վճարում է 1500 դրամ փաստաթղթերի ընդունման և ձևակերպման համար: Քննությունների կազմակերպման և անցկացման նպատակով յուրաքանչյուր քննության համար դիմորդը վճարում է 1500 դրամ: Անկախ քննությանը մասնակցելուց և արդյունքից՝ քննության համար վճարված գումարը չի վերադարձվում:
Դիմորդների փաստաթղթերն ընդունվում են մինչև 2014թ. սեպտեմբերի 20-ը՝ յուրաքանչյուր օր (բացի շաբաթ և կիրակի օրերից) ժամը 10:00-ից մինչև 17:00-ն:

ք. Կապան, Բաղաբերդ 28, Հեռ. (0285) 5-34-61, 5-46-80, (093) 95-24-20:

ՀՊՃՀ Կապանի մասնաճյուղի Ընդունող հանձնաժողով


ՀԵՀ-ը հայտարարում է կրթաթոշակի հատկացման մրցույթ

Կրթաթոշակի հատկացման մասին այլ մանրամասների կարելի է ծանոթանալ ՀԵՀ-ի պաշտոնական կայքում (http://heh.am):


 

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՀՊՃՀ ԿԱՊԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ

Մասնաճյուղի տնօրինությունը տեղեկացնում է, որ 2014/15 ուսումնական տարվա համար առկա ուսուցմամբ վճարովի համակարգում ուսման վարձավճարների ավելացում տեղի չի ունենա: Կգործեն 2013/14 ուստարվա հաստատված վարձավճարները:

Տնօրինություն