ԳՐԱԴԱՐԱՆ

Հիմնական գործառույթներն են.

  • մասնաճյուղի սովորողներին ու աշխատակիցներին ամբողջական և օպերատիվ գրադարանային ու տեղեկատվամատենագիտական ծառայությունների  մատուցում, դեպի գրադարանային և ինֆորմացիոն տեղեկատվություն ընթերցողների մուտքի ապահովում,
  • մասնաճյուղի կողմից ձեռք բերված, ինչպես նաև նվիրատվություն ստացված, պարբերական և ոչ պարբերական գրականության (թղթային և էլեկտրոնային) ժամանակին և սահմանված կարգով մուտքագրում ու գրադարանային ռեսուրսների պահպանման միջոցառումների իրականացում,
  • մասնաճյուղի գրադարանային ռեսուրսների ամենամյա գույքագրում, դրանց վիճակի ուսումնասիրություն և հետագա զարգացման (ձեռք բերման, մշակման) գործընթացներին մասնակցություն,
  • ընթերցասրահի (ներառյալ` էլեկտրոնային) բնականոն աշխատանքի ապահովում,
  • սահմանված կարգով բաժանորդների սպասարկում,
  • տեղեկատվական տեխնոլոգիաների, համակարգչային տեխնիկայի հնարավորությունների օգտագործմամբ գրադարանի ծառայությունների ընդլայնում,
  • համագործակցություն մասնաճյուղի ամբիոնների և այլ գրադարանների հետ:

Գրադարանն իր գործառույթների շրջանակներում իրականացվող (և իրականացված) աշխատանքների վերաբերյալ պարբերաբար հաշվետվություններ է ներկայացնում մասնաճյուղի ղեկավարությանը:

Աշխատակազմը

Խալափյան Անուշ Հայկազի` գրադարանավար