ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԲԱԺԻՆ

Բաժնի հիմնական գործառույթներն են.

  • մասնաճյուղի զարգացման ռազմավարական բյուջեի (կողմնորոշիչ ֆինան­սա­կան ցուցա­նիշների) նախագծի մշակում,
  • ֆինանսական ռեսուրսների և աշխատանքի վարձատրության հնգամյա պլանա­վոր­ման նախագծի մշակում,
  • բյուջետային և արտաբյուջետային տարեկան մուտքերի կանխատեսումների ու մշակ­ված բյուջետային ցուցանիշների հիման վրա տարեկան բյուջեի և ֆինանսական նախա­հաշվի նախագծի կազմում,
  • բյուջետային համակարգի կատարելագործման ճանապարհով ֆինանսական ռեսուրս­ների արդյունավետ ու թափանցիկ բաշխման ապահովում,
  • մասնաճյուղում կատարվող ֆինանսական ծախսերի տեղեկատվական համա­կար­գի ստեղծում` հավաքագրելով, մշակելով և ամբողջացնելով տվյալների բազաները,
  • մասնակցություն մասնաճյուղի հաստիքացուցակի կազմման գործընթացին,
  • մասնաճյուղի ֆինանսատնտեսական գործունեության վերլուծության իրականա­ցում,
  • ֆինանսական և վիճակագրական հաշվետվությունների նախապատրաստում և  տնօրենի հաստատումից հետո դրանք սահմանված ժամանակացույցով ներկայացում համապատասխան իրավասու մարմիններին,
  • պլանային ցուցանիշների ընթացքի հաշվառում և մասնաճյուղի միջոցների ճիշտ օգտագործման վերահսկում,
  • հաստատված հաստիքացուցակի համաձայն աշխատավարձի ֆոնդի ճիշտ բաշխման և օգտագործման վերահսկում:

Ֆինանսատնտեսագիտական բաժինն իր գործառույթների շրջանակներում իրականացվող (և իրականացված) աշխատանքների վերաբերյալ պարբերաբար հաշվետվություններ է ներկայացնում մասնաճյուղի ղեկավարությանը:

Աշխատակազմը

Մարտիրոսյան Հերմինե Աշոտի` բաժնի պետ-գլխավոր հաշվապահ

Սահակյան Անի Արայի ՝ հաշվապահ