2017 թվականի հոկտեմբերի 7-ին ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի գիտական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվեց 2016/17 ուսումնական տարում մասնաճյուղի գործունեության հիմնական արդյունքների վերաբերյալ հաշվետվությունը, որին ներկա էին ՀԱՊՀ ուսումնակամեթոդական վարչության պետ, պրոռեկտոր Կարեն Արզումանյանը, մասնաճյուղի պրոֆեսորադասախոսական կազմը, մասնաճյուղի գիտական խորհրդի անդամները:
Գիտական խորհրդի նիստը նախագահում էր ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի տնօրեն, տնտ գ.թ., դոցենտ Ա.Կոստանդյանը: Ներկաները լսեցին տարեկան հաշվետվության վերաբերյալ մասնաճյուղի տնօրենի զեկույցը, ով շատ մանրամասնորեն ներկայացրեց մասնաճյուղի մեկ տարվա գործունեությունը` նշելով ձեռք բերումները, առկա խնդիրները և դրանց լուծման համար անհրաժեշտ աշխատանքները:
ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի 2016/17 ուսումնական տարվա հաշվետվության մասին ելույթ ունեցան նաև ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի գիտական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ, տ.գ.դ., պրոֆեսոր Սեյրան Բալասանյանը, Տեխնոլոգիաների և Ճյուղային տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Ա.Աղիազարյանը, Մետալուրգիայի և նյութագիտության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Թ.Ավագյանը, մասնաճյուղի դասախոս մանկ.գ.դ. պրոֆեսոր Լ.Պետրոսյանը, ՀԱՊՀ ՈւՄՎ պետ, պրոռեկտոր Կարեն Արզումանյանը:
Մասնաճյուղի գիտական խորհուրդը լսելով և քննարկելով տնօրեն Ա.Կոստանդյանի ներկայացրած հաշվետվությունը` հաստատեց, որ այն հավաստիորեն արտացոլում է ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի 2016/17 ուսումնական տարվա գործունեությունը, առկա վիճակն ու զարգացման ուղիները և երաշխավորեց սահմանված կարգով այն ներկայացնել ՀԱՊՀ Գիտական խորհրդի քննարկմանը: