2018թ-ի նոյեմբերի 16-ին ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» մասնագիտության երրորդ կուրսի ԿՀ 61 խմբի ուսանողները, ԶՊՄԿ ՓԲԸ-ի բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ, «Բնական գիտությունների և տեղեկատվական համակարգերի» ֆակուլտետի դեկան Անահիտ Այվազյանի, դեկանատի տեսուչ Ռաիսա Իսրայելյանի և ՏՏԻ և ԱՀ ամբիոնի դասախոս Մանե Աղագուլյանի հետ ուսումնաճանաչողական այց կատարեցին մայր բուհ: Մասնաճյուղի ներկայացուցիչներին դիմավորեց Գիտության և գիտատեխնոլոգիական համագործակցության գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Արեգ Գրիգորյանը:

Ա.Գրիգորյանը ներկայացրեց Պոլիտեխնիկի հիմնադրման պատմությունը, մասնաշենքերը և լաբորատորիաները: Սկզբում ուսանողներին ներկայացվեց Նյութի կառուցվածքային հետազոտությունների լաբորատորիան, որտեղ տեղադրված է գերժամանակակից՝ տարածաշրջանի համար ստրատեգիական նշանակություն ունեցող ռենտգենաստրուկտուրային դեֆրակտոմետր:

Այնուհետև ուսանողներն այցելեցին 17-րդ մասնաշենքում գտնվող գիտական հետազոտությունների և ինովացիոն մշակումների կենտրոնի տեխնոլոգիական ինովացիոն հարթակ: Պրոֆեսոր Արմինե Ավետիսյանը ներկայացրեց կենտրոնի դերն ու նշանակությունը, ինչպես նաև այնտեղ իրականացվող հետազոտությունները: Հարթակի փորձարարական կենտրոնում ուսանողները ծանոթացան եռաչափ տպագրության սարքերի, լազերային կտրիչի, էլեկտրական զոդման հաստոցի աշխատանքի սկզբունքներին, փորձարկեցին եռաչափ տպիչը և լազերային հաստոցը:

Հաջորդիվ, «Տեղեկատվական տեխնոլոգիաների և ավտոմատացման» ամբիոնի դոցենտ Դավիթ Ղազարյանը ուսանողներին ներկայացրեց ցանցային սարքավորումների և մալուխների թեստավորման գերժամանակակից սարքավորումներ, ինչպես նաև դասախոսություն կարդաց «Մեքենայական ուսուցում և արհեստական բանականություն» թեմայով:

Ուսանողներն այցելեցին ՀԱՊՀ օդային ռոբոտատեխնիկայի ուսումնա-հետազոտական կենտրոն, որտեղ կենտրոնի աշխատակից ասպիրանտ Հայկանուշ Դարբինյանը ներկայացրեց անօդաչու թռչող սարքերի տեսակները, աշխատանքի սկզբունքը և կենտրոնում իրականացվող հետազոտական աշխատանքները:

Վերջում ուսանողներն այցելեցին Հայաստանի Ազգային Ճարտարագիտական Լաբորատորիաներ, որտեղ 1600 մ2 տարածքում տեղակայված են 1 լսարանային հատված և 13 ուսումնական ու գիտահետազոտական լաբորատորիաներ, որոնց հիմնական նպատակն է բավարարել ճարտարագիտական ոլորտում առկա ժամանակակից պահանջներին համապատասխան տեխնիկական կրթություն ունեցող որակյալ մասնագետների և շրջանավարտների պահանջարկը: Լաբորատորիաների աշխատակից, Կառավարման համակարգերի ամբիոնի դոցենտ Ազատուհի Ուլիկյանը մանրամասն ներկայացրեց բոլոր լաբորատորիաները, դրանցում կատարվող լաբորատոր և հետազոտական աշխատանքները:

ՈՒսանողներն անչափ տպավորված են կատարած այցից և համալսարանի ղեկավարության ջերմ ընդունելությունից: Նրանք ստացան մեծ ծավալի ինֆորմացիա, ցանկություն հայտնեցին գործնական և լաբորատոր աշխատանքներ իրականացնել երևանյան կրթահամալիրի գերժամանակակից ու տեխնիկապե

ս հագեցած լաբորատորիաներում:

Leave a Comment

15 − 12 =