Սույն թվականի նոյեմբերի 15-18-ը ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի երրորդ և չորրորդ կուրսի 4 ուսանող մասնակցել են Եվրահանձնաժողովի մարդասիրական օգնության և բնակչության պաշտպանության հարցերով գլխավոր վարչության կողմից ֆինանսավորվող «Աղետներին նախապատրաստման ծրագրի» (ԴԻՊԵԿՈ V) հայաստանյան բաղադրիչի մաս հանդիսացող «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակներում, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ (ԱՌՆԱՊ) հիմնադրամի համատեղ ջանքերով կազմակերպված «Ներածական դասընթաց անօդաչու թռչող համակարգեր» թեմայով դասընթացին: Դասընթացի նպատակն էր հզորացնել Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի ինստիտուցիոնալ, մարդկային և գիտական կարողությունները: Դասընթացը տեղի է ունեցել «Լոռէ» ակտիվ հանգստի կենտրոնում:

Դասընթացի ընթացքում ուսանողները ծանոթացել են անօդաչու թռչող սարքերի տեսակներին, դրանց կիրառմանը, անվտանգ շահագործմանը և տեխնիկական սպասարկմանը: Տեսական դասընթացից հետո ուսանողներն իրականացրել են նաև ավտոմատացված թռիչքի պրակտիկ փորձարկում:

Ուսանողները մեծ ոգևորությամբ են մասնակցել դասընթացին, ստացել անօդաչու թռչող սարքերի կիրառման վերաբերյալ բազային գիտելիքներ, ինչպես նաև համապատասխան սերտիֆիկատներ:

Leave a Comment

15 − thirteen =