Սույն թվականի հուլիսի 7-ին ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի մի շարք դասախոսներ և ուսանողներ տնօրեն Ա. Կոստանդյանի գլխավորությամբ հյուրընկալվել են Գորիս քաղաք և մասնակցել «Գորիսը՝ 2018թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» խորագրով միջոցառումներին: Գորիս – Կապան տանող ճանապարհին կանգ են առել և հարգանքի տուրք մատուցել Կարմրաքարի 7-րդ հրաձգային գումարտակի՝ Արցախյան ազատագրական շարժման ժամանակ զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված մարտական ընկերների կողմից կառուցված խաչքար- հուշակոթողին: Գորիս կատարած այցի շրջանակներում ուսանողներն ու դասախոսները նախ այցելել են Սերո Խանզադյանի տուն – թանգարան, այնուհետև մասնակցել «Զանգեր» հուշարձանի բացման արարողությանը: Եղել են նաև Խնձորեսկ համայնքում, ծանոթացել Խնձորեսկի պատմամշակութային արժեքներին: Հիանալի տպավորություններով մեկնել են Քարահունջ բնակավայր և մասնակցել «Թթի» փառատոնին, որի ժամանակ էլ մեծ ոգևորությամբ մասնակից են եղել Գորիսի ազգային ուտեստների հյուրասիրությանը:
Հա՜րգելի մասնակիցներ, կիսվեք ձեր տպավորություններով։