Հարգելի դիմորդ
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղը կատարում է 2020-2021 ուստարվա հեռակա ուսուցման ընդունելություն հետևյալ կրթական ծրագրերով
Տեղեկատվական տեխնոլոգիաներՏնտեսագիտությունԼեռնային գործ և օգտակար հանածոների արդյունահանումՄետալուրգիաԱրդյունաբերական և քաղաքացիական շինարարությունՕգտակար հանածոների հարստացում
Դիմորդն ընդունելության դիմում-հայտում իր ընտրությամբ և ցանկացած հաջորդականությամբ հայտագրում է մասնագիտությունները՝ ըստ ուսուցման վճարովի համակարգի: Համաձայն ընդունելության դիմում-հայտի՝ դիմորդը կարող է մասնակցել մեկ բուհի վճարովի մասնագիտությունների մրցույթին, եթե ընտրած բոլոր մասնագիտությունների համար պահանջվում է ընդունելության մրցութային միևնույն առարկայի քննությունը:
Հարգելի դիմորդներ դիմում-հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ է մինչև սեպտեմբերի 30-ը ժամը 18.00-ն ներկայանալ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղ՝ Ընդունող հանձնաժողովին և ներկայացնել հետևյալ փաստաթղթերը
միջնակարգ կրթության ատեստատը կամ միջին մասնագիտական կամ մասնագիտական տեխնիկական կրթության մասին փաստաթուղթը,լուսանկար (3 x 4 սմ չափսի),հաստատող փաստաթուղթ (անձնագիր, զինվորական գրքույկ, ծննդյան վկայական, փախստականի վկայական, ՀՀ հատուկ անձնագիր, կացության վկայական),գրքույկ կամ զինվորական կոմիսարիատից տեղեկանք ժամկետային զինվորական ծառայությունը անցնելու մասին,օգտվող դիմորդները ներկայացնում են համապատասխան փաստաթղթեր (1-ին կամ 2-րդ խմբի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամության, ինչպես նաև զինծառայող ծնողի զոհվելու մասին, առանց ծնողական խնամքի մնացած լինելու մասին),և թեստավորման կենտրոն>> ՊՈԱԿ-ի կողմից տրված միասնական քննությունների վկայագիր:ուսուցման համակարգում սովորող անձինք, հեռակա ուսուցման ընդունելության մրցույթին մասնակցելու համար կարող են ներկայացնել միջնակարգ կրթության ատեստատի կրկնօրինակը՝ այն բուհի նշագրումով և կնիքով, որտեղ գտնվում է բնօրինակը:քննությանը մասնակցելու, ինչպես նաև փաստաթղթերն ընդունելու և ձևակերպելու համար 1500-ական դրամ վճարելու վերաբերյալ անդորրագիր:
Դիմորդների փաստաթղթերի ընդունման և այլ տեղեկությունների համար դիմել ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղ, Բաղաբերդ 28; հեռ., 093-15-00-26 և 093-73-01-03:
ՀԱՐԳԵԼԻ՛ ԴԻՄՈՐԴ
Նախքան ընդունելության փաստաթղթերը հանձնելը՝ անհրաժեշտ է վճարում (1500-ական դրամ) կատարել «ՎՏԲ-Հայաստանյան Բանկ» ՓԲԸ-ում և բանկի կողմից տրված կտրոնը ներկայացնել ընդունող հանձնաժողովին:
| ԲՈՒՀ | ՀԱՊՀԿապանի մասնաճյուղ |
| Հասցե | ՀՀ,Սյունիքի մարզ,ք.Կապան, Բաղաբերդ 28 |
| Հ/Հ | 16022-402510800 |
| Բանկ | «ՎՏԲ –Հայաստան Բանկ» ՓԲԸ,Կապան մասնաճյուղ |
| ՀՎՀՀ | 01504054 |
| Վճարման նպատակը` դիմորդի փաստաթղթերի ընդունման և քննության կազմակերպման գումար` 1500-ական ՀՀ դրամ |
| Դիմորդի անուն ազգանուն հայրանուն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱԿԱԼԱՎՐԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ (ՀԵՌԱԿԱ) 2020/2021 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԻ ՑԱՆԿ /բեռնել/
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 27 օգոստոսի 2020 թվականի N 1408 – Ն ՈՐՈՇՈՒՄԸ /բեռնել/

