Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

Հարգելի´ արհեստակցական կազմակերպության անդամներ.

Քվորում չլինելու պատճառով 2021 թվականի փետրվարի 26-ի համաժողովը (հարցման միջոցով) կանցկացվի ս/թ մարտի 4-ին:


 

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

Հարգելի´ արհեստակցական կազմակերպության անդամներ. 2021 թվականի փետրվարի 26-ին կանցկացվի համաժողով՝ հարցման միջոցով՝ հետևյալ օրակարգով.

1. Արհեստակցական կազմակերպության 2020թ.-ի կանոնադրական և ֆինանսական գործունեության ստուգումների վերաբերյալ Վերահսկիչ հանձնաժողովի հաշվետվության մասին:
2. Արհեստակցական կազմակերպության 2020թ.-ի տարեկան գործունեության մասին հաշվետվության մասին:
3. Արհեստակցական կազմակերպության 2019թ.-ի տարեկան բյուջեի կատարողականի մասին:
4. Արհեստակցական կազմակերպության սեփականության օգտագործման 2020թ.-ի տարեկան հաշվետվության մասին:
5. Արհեստակցական կազմակերպության 2021թ.-ի տարեկան բյուջեի նախահաշվի մասին:
6. Արհեստակցական կազմակերպության ծրագրերի` 2021թ.-ին հատկացվող ֆինանսական միջոցների ծավալների բաշխման մասին:


 

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի այն ուսանողները, որոնք այս ժամանակահատվածում զորացրվել են ՀՀ Ազգային բանակից կամ զորակոչվել են բանակ, կարող լրացնել տեղադրված դիմումներից համապատասխանը և ուղարկել
secretariat@polytechnic.am

Ընդհանուր բաժին (010) 56 35 20, Հատուկ բաժին (010) 52 56 74

Զինակոչիկները դիմումի հետ պետք է ուղարկեն նաև զինվորական կոմիսարիատի ԾԱՆՈՒՑԱԳՐԻ սկանավորած նմուշը:

Զորացրվածները դիմումի հետ պետք է ուղարկեն զինվորական կոմիսարիատի սկանավորած տեղեկանքը, անձնագրի 1-ին և 5-րդ էջերը և զինվորական գրքույկի 1-ին և 19 էջերը:

Ակադեմիական արձակուրդը կձևակերպվի տվյալ կիսամյակի ուսման վարձը վճարած լինելու դեպքում: Դիմումը լրացնեն զորակոչի ենթակա ուսանողները, Ազգային բանակ մեկնելուց առաջ:

Դիմումների pdf տարբերակները կարող եք բեռնել մեր պաշտոնական կայքէջի «Հայտարարություններ» բաժնից:

ԲԳՏՀ – զորակոչիկների համար
ԲԳՏՀ – զորացրվածների համար
ՏՃՏ – զորակոչիկների համար
ՏՃՏ – զորացրվածների համար


 

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

Ստեղծված արտակարգ իրավիճակում Հեռակա ուսուցման բակալավրի կրթական ծրագրով սովորողների պարապմունքները կազմակերպելու մասին

Հարգելի ուսանողներ, տեղեկացնում ենք, որ ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղում չեղարկվել է ՀԱՊՀ 2019/20 ուստարվա ուսումնական գործընթացի ժամանակացույցով նախատեսված գարնանային կիսամյակի հեռակա ուսուցման 1-ից 3-րդ կուրսերի ուսանողների պարապմունքների սկսման գործընթացը մարտի 25-ից:

Արտակարգ դրության ավարտից և Համալսարանում ուսումնական գործընթացի վերսկսումից հետո կսահմանվի հեռակա ուսուցման 1-ից 3-րդ կուրսերի ուսանողների պարապմունքների կազմակերպման գործընթացի նոր ժամանակացույց:


 

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

Կապանի մասնաճյուղի այն ուսանողները, որոնց անհրաժեշտ են տեղեկանքներ և հաշիվ ապրանքագրեր, իրենց տվյալները (խումբ, մասնագիտություն, վճարի չափ, հեռախոսահամար) կարող են ուղղարկել baghaberd@seua.am հասցեին:

Կապանի մասնաճյուղի Ընդհանուր բաժին


2019 թ. Հունիսի 24 – 28-ը կանցկացվի «Ինժեներական շաբաթ Երևանում» ամենամյա ֆորում – ցուցահանդես (engineeringweek.am) Մանրամասների համար այցելել՝
http://anel.am/hy/Yerevan%20Engineering%20Week

www.engineeringweek.am


ՀՐԱՎԵՐ / Հայաստանի Ազգային պոլիտեխնիկական համալսարանը հրավիրում է մասնակցելու մինչև 35 տարեկան Երիտասարդ գիտաշխատողների, հետազոտողների և մագիստրոսների «Երիտասարդ հետազոտող և նորարար» հանրապետական գիտաժողովին, նվիրված Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու և Վանաձորի մասնաճյուղերի հիմնադրման 60 ամյակին: Հայերեն  / На русском

 ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՅՏ  /  РЕГИСТРАЦИОННАЯ КАРТА


«ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀԵՏԱԶՈՏՈՂ և ՆՈՐԱՐԱՐ» ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ

Հայաստանի Ազգային պոլիտեխնիկական համալսարանը հրավիրում է մասնակցելու մինչև 35 տարեկան Երիտասարդ գիտաշխատողների, հետազոտողների և մագիստրոսների «Երիտասարդ հետազոտող և նորարար» հանրապետական գիտաժողովին, նվիրված Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու և Վանաձորի մասնաճյուղերի հիմնադրման 60 ամյակին:

Գիտաժողովը կայանալու է 2019թ. սեպտեմբերի 25-27-ը

Գիտաժողովի ծրագիրը մասնակիցներին կուղարկվի լրացուցիչ:

Մինչև սեպտեմբերի 05-ը՝ ժամը 1700ն, ընդունվում են մասնակցության հայտեր գիտաժողովի հետևյալ բաժանմունքներում, որոնք աշխատելու են Գյումրիում և Վանաձորում:

Գիտաժողովի հրավերին և հոդվածներին ներկայացվող պահանջերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով

http://npuagb.am/hy/news/eritasard-hetazotogh-ev-norarar-hanrapetakan-gitazhoghov/


Հարգելի′ շրջանավարտներ

<<Արդշինբանկ>> ՓԲԸ ֆինանսաբանկային համակարգում աշխատանքային փորձ չունեցող երիտասարդների համար հնարավորություն է ընձեռնում մասնակցելու նախաորակավորման ծրագրին:

Մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կից ներկայացնում ենք հավելվածը: Բեռնել