Քիչ առաջ տեղեկացանք, որ կյանքից հեռացել է Պոլիտեխնիկի նախկին ռեկտոր, ակադեմիկոս, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ և հայ ժողովրդի արժանի զավակ Յուրի Լևոնի Սարգսյանը:

ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի ողջ անձնակազմը ցավակցում և իր զորակցությունն է հայտնում Յուրի Սարգսյանի հարազատներին ու մտերիմներին:

Հանձինս Յուրի Սարգսյանի՝ պոլիտեխնիկական համայնքը կորցրեց կրթության և գիտության ոլորտի ակնառու գործչի, ով մեծ  ավանդ և ներդրում է ունեցել Պոլիտեխնիկի զարգացման գործում: