Մասնաճյուղի գիտական խորհուրդը տնօրենի նախագահությամբ գործող մասնաճյուղի ուսումնական, գիտական և գիտատեխնիկական գործունեությունը պլանավորող, համակարգող և կարգավորող կառավարման մարմին է, որի լիազորությունների ժամկետը 5 տարի է:
Գիտական խորհրդի նիստերը, որպես կանոն, գումարվում են ուսումնական տարվա յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ:
ԿԱՊԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻՆ ԿԻՑ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԸ
Հանձնաժողովները ստեղծվում են գիտական խորհրդի գործունեության անընդհատությունն ապահովելու և արդյունավետությունը բարձրացնելու նպատակով:
Հանձնաժողովն իր ոլորտներին վերաբերող հարցերը քննարկում է մասնաճյուղի տնօրենի հանձնարարությամբ:
Հանձնաժողովի որոշումը գիտական խորհրդում հարցի քննարկման համար ունի երաշխավորական կամ խորհրդատվական նշանակություն:
Գիտական խորհրդին կից ստեղծվում են հետևյալ հանձնաժողովները.
1) Կանոնադրական համակարգման, կառուցվածքային փոփոխությունների և ստրատեգիական պլանավորման,
2) Կրթական ծրագրերի, ուսումնամեթոդական հարցերի և որակի ապահովման,
3) Գիտական կոչումների ներկայացման և մրցութային հարցերի:
Կանոնադրական համակարգման, կառուցվածքային փոփոխությունների և ստրատեգիական պլանավորման հանձնաժողովի հիմնական խնդիրներն են՝ մասնաճյուղի կանոնադրությանը, կանոնակարգերին, կարգերին և այլ իրավական ակտերին, կառուցվածքային փոփոխություններին ու ստրատեգիական պլանավորմանը վերաբերող հարցերի ուսումնասիրումը, քննարկումը և դրանց վերաբերյալ գիտական խորհրդին առաջարկության ներկայացումը:
Կրթական ծրագրերի, ուսումնամեթոդական հարցերի և որակի ապահովման հանձնաժողովի հիմնական խնդիրներն են՝ կրթական ծրագրերին, մասնագիտություններին, հրատարակչական պլանին, ուսումնամեթոդական աշխատանքների տպագրությանը և որակի ապահովմանը վերաբերող հարցերի ուսումնասիրումը, քննարկումն ու դրանց վերաբերյալ գիտական խորհրդին առաջարկության ներկայացումը:
Գիտական կոչումների ներկայացման և մրցութային հարցերի հանձնաժողովի հիմնական խնդիրներն են՝ գիտական կոչումների ներկայացմանը, պրոֆեսորադասախոսական և այլ ընտրովի պաշտոնների տեղակալմանը վերաբերող հարցերի ուսումնասիրումը, քննարկումն ու դրանց վերաբերյալ գիտական խորհրդին առաջարկության ներկայացումը: