2018թ-ի նոյեմբերի 16-ից 18-ը ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» մասնագիտության երրորդ կուրսի ԿՀ 61 խմբի ուսանողները, ԶՊՄԿ ՓԲԸ-ի բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ, Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ երկօրյա հանգստի մեկնեցին Ծաղկաձոր: Ուսանողներն այցելեցին Ծաղկաձորի պատմամշակութային վայրեր, մասնավորապես՝ Կեչառիսի եկեղեցի, Օրբելի եղբայրների տուն – թանգարան, ինչպես նաև Ծաղկաձորի ճոպանուղի: Հետդարձի ճանապարհին ուսանողներն այցելեցին Նորավանքի վանական համալիր:

Leave a Comment

2 × 2 =