2017թ.–ի հունիսի 28-ին ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղում կայացավ հերթական <<Վարպետաց դասեր>> սեմինարների շարքը: Սեմինարի գլխավոր թեման էր՝ <<Ինչպես հասնել քո երազած աշխատանքին ՏՏ ոլորտում>>:
Սեմինարը վարեց ԱՄՆ-ի խոշորագույն ընկերություններից մեկում աշխատող և մասնավոր այցով Հայաստանում գտնվող՝ ՏՏ ոլորտի մասնագետ, տեխնիկական գիտությունների թեկնածու Էդգար Իվանյանը: Նա ներկայացրեց ՏՏ ոլորտում առկա արդի պահանջները և դրանց լուծման ուղիները: Սեմինարին ներկա էին ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի <<Տեղեկատվական տեխնոլոգիաներ>> և <<Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա>> մասնագիտությամբ սովորող ուսանողներ, դիմորդներ և դասախոսներ:
Բացման խոսքով հանդես եկավ ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի տնօրեն տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Արթուր Կոստանդյանը: Սեմինարն անցավ բարձր մակարդակով, ուսանողների համար այն շատ հետաքրքիր էր և մասնագիտական առումով ուսանելի:

Leave a Comment