Հարգելի հայրենակիցներ

ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղը հանդիսանում է ՀՀ Սյունիքի մարզում ճարտարագիտական բարձրագույն կրթության կենտրոն, որի հիմնական առաքելությունն է Սյունիքի մարզի տնտեսությունը բարձրորակ մասնագետներով ապահովելու և  հասարակության կրթական ու տեխնոլոգիական պահանջները բավարարելու նպատակով կրթական և գիտական ծառայությունների մատուցումը, մարզի գիտական ներուժի հզորացմանը և արդյունաբերական ու այլ ճյուղերի զարգացմանը նպաստելը:
Մասնաճյուղի շրջանավարտները զգալի ավանդ են ներդնում Սյունիքի մարզի արդյունաբերության զարգացման, ճարտարագիտական և գիտատեխնիկական ներուժի ձևավորման գործում:
Լինելով ՀԱՊՀ լիիրավ անդամ` մեր երիտասարդ մասնաճյուղը ռազմավարական ծրագրին համահունչ զարգացման կայուն քայլեր է կատարում` ձգտելով հավատարիմ մնալ իր առաքելությանը:
Պաշտոնական կայքի շնորհիվ մասնաճյուղի գործունեությունն առավել թափանցիկ կլինի հանրության համար: ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի պաշտոնական կայքից կկարողանաք ստանալ ամբողջական տեղեկատվություն մեր բուհի առօրյայի, իրականացվող ծրագրերի և գործունեության արդյունքների մասին:

Հարգանքներով`

ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի տնօրեն,
տնտ. գիտ. թեկնածու, դոցենտ Ա.Ռ. Կոստանդյան