Ներածական դասընթաց անօդաչու թռչող համակարգեր թեմայով

Սույն թվականի նոյեմբերի 15-18-ը ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի երրորդ և չորրորդ կուրսի 4 ուսանող մասնակցել են Եվրահանձնաժողովի մարդասիրական օգնության և բնակչության պաշտպանության հարցերով գլխավոր վարչության կողմից ֆինանսավորվող «Աղետներին նախապատրաստման ծրագրի» (ԴԻՊԵԿՈ V) հայաստանյան բաղադրիչի մաս հանդիսացող «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակներում, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ (ԱՌՆԱՊ)…

Կարդալ ավելին․․․

Ուսումնաճանաչողական այց ՀԱՊՀ

2018թ-ի նոյեմբերի 16-ին ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» մասնագիտության երրորդ կուրսի ԿՀ 61 խմբի ուսանողները, ԶՊՄԿ ՓԲԸ-ի բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ, «Բնական գիտությունների և տեղեկատվական համակարգերի» ֆակուլտետի դեկան Անահիտ Այվազյանի, դեկանատի տեսուչ Ռաիսա Իսրայելյանի և ՏՏԻ և ԱՀ ամբիոնի դասախոս Մանե Աղագուլյանի հետ ուսումնաճանաչողական այց կատարեցին մայր բուհ: Մասնաճյուղի ներկայացուցիչներին դիմավորեց Գիտության և գիտատեխնոլոգիական համագործակցության գծով…

Կարդալ ավելին․․․

Անակնկալներով լի ուսանողության օր

Նոյեմբերի 16-ին՝ Ուսանողության միջազգային օրվա նախօրեին, ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի տնօրեն Ա. Կոստանդյանը, մի խումբ դասախոսներ և ուսանողներ նշեցին Ուսանողների միջազգային օրը, որի հիմնակա ն նպատակն ուսանողներին ակտիվության մղելն էր՝ իրենց համալսարանական կյանքը հետաքրքիր և բազմաբովանդակ դարձնելը: Բացման խոսքով ներկայացավ տնօրենը, ով ևս մեկ անգամ շեշտեց ուսանողության երիտասարդ լինելու և իրենց ներուժն առավել արդյունավետ օգտագործելու կարևորությունը:…

Կարդալ ավելին․․․

Անակնկալներով լի ուսանողության օր Ծաղկաձորում

2018թ-ի նոյեմբերի 16-ից 18-ը ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» մասնագիտության երրորդ կուրսի ԿՀ 61 խմբի ուսանողները, ԶՊՄԿ ՓԲԸ-ի բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ, Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ երկօրյա հանգստի մեկնեցին Ծաղկաձոր: Ուսանողներն այցելեցին Ծաղկաձորի պատմամշակութային վայրեր, մասնավորապես՝ Կեչառիսի եկեղեցի, Օրբելի եղբայրների տուն – թանգարան, ինչպես նաև Ծաղկաձորի ճոպանուղի: Հետդարձի ճանապարհին ուսանողներն այցելեցին Նորավանքի վանական համալիր:

Կարդալ ավելին․․․

ՀԱՊՀ ԿԱՊԱՆԻ ՄՍՆԱՃՅՈՒՂՈՒՄ ԲԱՑ ԴԱՍ ՆՎԻՐՎԱԾ ՆՈԲԵԼՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐԻՆ

2018 թվականին Շվեդիայի պետական բանկի կողմից Ալֆրեդ Նոբելի հիշատակին սահմանված մրցանակի են արժանացել տնտեսագիտության ոլորտի ամերիկացի գիտնականներ Ուիլյամ Նորհդահուսը և Փոլ Ռոմերը: Այդ թեմայի շրջանակում սույն թվականի հոկտեմբերի 24-ին ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի <<Տնտեսագիտություն>> մասնագիտությամբ ուսանողները կազմակերպել էին բաց դաս, որին մասնակցել են ՀԱՊՀ ռեկտոր պրոֆեսոր Ո.Զ.Մարուխյանը, մասնաճյուղի տնօրեն դոցենտ Ա.Ռ.Կոստանդյանը, Գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն պրոֆեսոր…

Կարդալ ավելին․․․

Գիտական ոգեշնչման լի օրեր ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղում

ՀԱՊՀ ԿԱՊԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ 2017/18 ՈԻՍՏԱՐՎԱ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ Սույն թվականի հոկտեմբերի 25-ին տեղի ունեցավ ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի գիտական խորհրդի նիստ, որի օրակարգը մասնաճյուղի՝ 2017/2018 ուստարվա գործունեության հաշվետվությունն էր: Նիստին ներկա էին ՀԱՊՀ ռեկտոր պրոֆեսոր Ո.Զ. Մարուխյանը, ՀԱՊՀ գիտական գծով պրոռեկտոր տ.գ.թ., պրոֆեսոր Ա. Գրիգորյանը, «Մետալուրգիա և նյութագիտություն» ամբիոնի տ.գ.դ., պրոֆեսոր  Ս. Աղբալյանը, «Ընդերքաբանություն և մետալուրգիա» ֆակուլտետի…

Կարդալ ավելին․․․

ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղն ամփոփում է ընթացիկ աշխատանքները

Ընթացիկ աշխատանքներն ամփոփեց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղը: Այդ առթիվ դասախոսները խրախուսվեցին պատվոգրերով: Մասնաճյուղում ընթանում են նաև որակավորման,վերապատրաստման դասընթացներ:Մանրամասներին տեղյակ է Անուշ Միրզոյանը:  

Կարդալ ավելին․․․

Տնօրենության հանդիպում աշխատակիցների հետ

Սեպտեմբերի 12-ին ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղում տեղի ունեցավ տնօրենության հանդիպում աշխատակիցների հետ: Հանդիպմանը «Ընդերքաբանության և շինարարության» ամբիոնի դասախոս, ՀԱՊՀ հայցորդ Լ.Բալասանյանը խրախուսվեց պատվոգրով՝ գյուտի արտոնագիր ստանալու կապակցությամբ: Պատվոգիր շնորհվեց նաև մասնաճյուղի երկարամյա դասախոս Ս.Մանուչարյանին՝ բարեխիղճ աշխատանքի համար, ինչպես նաև՝ ծծնդյան 70-ամյակի կապակցությամբ արհկոմի կողմից տրամադրվեց դրամական խրախուսանք: Տնօրեն Ա.Կոստանդյանը աշխատակիցներին տեղեկացրեց, որ մասնաճյուղի դասախոսներ Մ.Շմավոնյանին և…

Կարդալ ավելին․․․

Հիշվող օր…

Սույն թվականի հուլիսի 7-ին ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի մի շարք դասախոսներ և ուսանողներ տնօրեն Ա. Կոստանդյանի գլխավորությամբ հյուրընկալվել են Գորիս քաղաք և մասնակցել «Գորիսը՝ 2018թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» խորագրով միջոցառումներին: Գորիս – Կապան տանող ճանապարհին կանգ են առել և հարգանքի տուրք մատուցել Կարմրաքարի 7-րդ հրաձգային գումարտակի՝ Արցախյան ազատագրական շարժման ժամանակ զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված մարտական ընկերների…

Կարդալ ավելին․․․