2018թ-ի նոյեմբերի 16-ից 18-ը ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» մասնագիտության երրորդ կուրսի ԿՀ 61 խմբի ուսանողները, ԶՊՄԿ ՓԲԸ-ի բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ, Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ երկօրյա հանգստի մեկնեցին Ծաղկաձոր: Ուսանողներն այցելեցին Ծաղկաձորի պատմամշակութային վայրեր, մասնավորապես՝ Կեչառիսի եկեղեցի, Օրբելի եղբայրների տուն – թանգարան, ինչպես նաև Ծաղկաձորի ճոպանուղի: Հետդարձի ճանապարհին ուսանողներն այցելեցին Նորավանքի վանական համալիր:
Կարդալ ավելին․․․2018 թվականին Շվեդիայի պետական բանկի կողմից Ալֆրեդ Նոբելի հիշատակին սահմանված մրցանակի են արժանացել տնտեսագիտության ոլորտի ամերիկացի գիտնականներ Ուիլյամ Նորհդահուսը և Փոլ Ռոմերը: Այդ թեմայի շրջանակում սույն թվականի հոկտեմբերի 24-ին ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի <<Տնտեսագիտություն>> մասնագիտությամբ ուսանողները կազմակերպել էին բաց դաս, որին մասնակցել են ՀԱՊՀ ռեկտոր պրոֆեսոր Ո.Զ.Մարուխյանը, մասնաճյուղի տնօրեն դոցենտ Ա.Ռ.Կոստանդյանը, Գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն պրոֆեսոր…
Կարդալ ավելին․․․ՀԱՊՀ ԿԱՊԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ 2017/18 ՈԻՍՏԱՐՎԱ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ Սույն թվականի հոկտեմբերի 25-ին տեղի ունեցավ ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի գիտական խորհրդի նիստ, որի օրակարգը մասնաճյուղի՝ 2017/2018 ուստարվա գործունեության հաշվետվությունն էր: Նիստին ներկա էին ՀԱՊՀ ռեկտոր պրոֆեսոր Ո.Զ. Մարուխյանը, ՀԱՊՀ գիտական գծով պրոռեկտոր տ.գ.թ., պրոֆեսոր Ա. Գրիգորյանը, «Մետալուրգիա և նյութագիտություն» ամբիոնի տ.գ.դ., պրոֆեսոր Ս. Աղբալյանը, «Ընդերքաբանություն և մետալուրգիա» ֆակուլտետի…
Կարդալ ավելին․․․Ընթացիկ աշխատանքներն ամփոփեց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղը: Այդ առթիվ դասախոսները խրախուսվեցին պատվոգրերով: Մասնաճյուղում ընթանում են նաև որակավորման,վերապատրաստման դասընթացներ:Մանրամասներին տեղյակ է Անուշ Միրզոյանը:
Կարդալ ավելին․․․Սեպտեմբերի 12-ին ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղում տեղի ունեցավ տնօրենության հանդիպում աշխատակիցների հետ: Հանդիպմանը «Ընդերքաբանության և շինարարության» ամբիոնի դասախոս, ՀԱՊՀ հայցորդ Լ.Բալասանյանը խրախուսվեց պատվոգրով՝ գյուտի արտոնագիր ստանալու կապակցությամբ: Պատվոգիր շնորհվեց նաև մասնաճյուղի երկարամյա դասախոս Ս.Մանուչարյանին՝ բարեխիղճ աշխատանքի համար, ինչպես նաև՝ ծծնդյան 70-ամյակի կապակցությամբ արհկոմի կողմից տրամադրվեց դրամական խրախուսանք: Տնօրեն Ա.Կոստանդյանը աշխատակիցներին տեղեկացրեց, որ մասնաճյուղի դասախոսներ Մ.Շմավոնյանին և…
Կարդալ ավելին․․․Սույն թվականի հուլիսի 7-ին ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի մի շարք դասախոսներ և ուսանողներ տնօրեն Ա. Կոստանդյանի գլխավորությամբ հյուրընկալվել են Գորիս քաղաք և մասնակցել «Գորիսը՝ 2018թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» խորագրով միջոցառումներին: Գորիս – Կապան տանող ճանապարհին կանգ են առել և հարգանքի տուրք մատուցել Կարմրաքարի 7-րդ հրաձգային գումարտակի՝ Արցախյան ազատագրական շարժման ժամանակ զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված մարտական ընկերների…
Կարդալ ավելին․․․ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԵՎ <<ԶՊՄԿ>> ՓԲԸ-Ի ՂԵԿԱՎԱՐ ՄՀԵՐ ՊՈԼՈՍԿՈՎԻ ԱՅՑԸ ՀԱՊՀ ԿԱՊԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ
Այսօր՝ 2018թ-ի մարտի 21-ին ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղում տեղի ունեցավ արդեն ավանդույթ դարձած հանդիպում Սյունիքի մարզպետ պարոն Վահե Հակոբյանի և <<ԶՊՄԿ>> ՓԲԸ-ի ղեկավար պարոն Պոլոսկովի հետ: Հանդիսավոր նիստը բացեց մասնաճյուղի տնօրեն տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Արթուր Կոստանդյանը, ով ողջունեց հյուրերին, այնուհետև, ներկայացրեց մասնաճյուղի պատմությունը՝ նշելով, որ մասնաճյուղի զարգացման գործում անգնահատելի է <<ԶՊՄԿ>> ՓԲԸ-ի դերը և Սյունիքի մարզպետի աջակցությունը:
Կարդալ ավելին․․․2017թ. Նոյեմբերի 3-ին ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի ԿՀ-71 և ԿՆ-73 ակադեմիական խմբերի ուսանողները «Օտար լեզու» դասընթացը դասախոս՝ Ք. Մարգարյանի առաջարկով անցկացրեցին Կապանի էլէկտրոնային գրադարանում: Դասընթացի թեման համահունչ էր ընտրված վայրին՝ Գրադարանների դերը ժամանակակից կյանքում. Մայրենի և օտար լեզուներով ընթերցանության առավելությունները և թերությունները:
Կարդալ ավելին․․․28.10.2017թ. տեղի ունեցած համաքաղաքային շաբաթօրյակին ակտիվ մասնակցություն են ցուցաբերել ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի աշխատակիցներն ու ուսանողները:
Կարդալ ավելին․․․