Նիստը վարում էր ԿՏ-64 ակադեմիական խմբի ուսանող Հովիկ Հովհաննիսյանը:Նիստին մասնակցում էին 52 ուսանող: Նիստի օրակարգում 1 հարց էր՝ ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի ուսանողական խորհրդի կազմի և ուսանողական խորհրդի նախահագի ընտրություններ: Համամասնությունն ապահովելու նպատակով՝ առաջարկվեց մասնաճյուղում գործող 4 մասնագիտություններով սովորող ուսանողներից ուսանողական խորհրդի կազմում առաջադրել երկուական ուսանող: Ուսանողական խորհրդի նախագահի ընտրության համար առաջադրվեց հաշվիչ հանձնաժողով՝ բաղկացած երեք անդամից, ովքեր ապահովեցին փակ գաղտնի քվեարկություն: Առաջադրված թեկնածուների համար պատրաստվեցին համապատասխան նմուշի քվեաթերթիկներ: Նիստին մասնակից ուսանողները, ստանալով քվեաթերթիկը, ստորագրեցին քվեաթերթիկ ստացողների ցուցակում և կատարեցին փակ գաղտնի ընտրություն: Քվեարկության արդյունքում առաջադրված երկու թեկնածուներից ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի ուսանողական խորհրդի նախագահ ընտրվեց տնտեսագիտության մասնագիտության երրորդ կուրսի ուսանող Հովիկ Հովհաննիսյանը: Ուսանողական խորհրդի նախագահը շնորհակալություն հայտնեց վստահության համար և հավաստիացրեց, որ կարվի ամեն ինչ՝ ուսանողության առօրյան ավելի բովանդակալից դարձնելու, ինչպես նաև,  ուսանողների ձայնը բոլոր օղակներում ներկայացնելու համար:

Leave a Reply to sildenafil citrate 100 mg oral tablet Cancel reply