2018 թվականին Շվեդիայի պետական բանկի կողմից Ալֆրեդ Նոբելի հիշատակին սահմանված մրցանակի են արժանացել տնտեսագիտության ոլորտի ամերիկացի գիտնականներ Ուիլյամ Նորհդահուսը և Փոլ Ռոմերը: Այդ թեմայի շրջանակում սույն թվականի հոկտեմբերի 24-ին ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի <<Տնտեսագիտություն>> մասնագիտությամբ ուսանողները կազմակերպել էին բաց դաս, որին մասնակցել են ՀԱՊՀ ռեկտոր պրոֆեսոր Ո.Զ.Մարուխյանը, մասնաճյուղի տնօրեն դոցենտ Ա.Ռ.Կոստանդյանը, Գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն պրոֆեսոր Ս.Շ.Բալասանյանը և ՈՒսումնամեթոդական աշխատանքների գծով փոխտնօրեն դոցենտ Թ.Ավագյանը:

Դասընթացը վարում էր ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի «Տնտեսագիտություն» մասնագիտությամբ ուսանող Հովիկ Հովհաննիսյանը, ով ներկայացրեց նոբելյան մրցանակակիրներին և պատասխանեց առաջադրված հարցերին:

Leave a Comment