Հարգելի դիմորդ
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղը կատարում է 2020-2021 ուստարվա հեռակա ուսուցման ընդունելություն հետևյալ կրթական ծրագրերով

  • Տեղեկատվական տեխնոլոգիաներ
  • Տնտեսագիտություն
  • Լեռնային գործ և օգտակար հանածոների արդյունահանում
  • Մետալուրգիա
  • Արդյունաբերական և քաղաքացիական շինարարություն
  • Օգտակար հանածոների հարստացում

Դիմորդն ընդունելության դիմում-հայտում իր ընտրությամբ և ցանկացած հաջորդականությամբ հայտագրում է մասնագիտությունները՝ ըստ ուսուցման վճարովի համակարգի: Համաձայն ընդունելության դիմում-հայտի՝ դիմորդը կարող է մասնակցել մեկ բուհի վճարովի մասնագիտությունների մրցույթին, եթե ընտրած բոլոր մասնագիտությունների համար պահանջվում է ընդունելության մրցութային միևնույն առարկայի քննությունը:

Հարգելի դիմորդներ դիմում-հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ է մինչև սեպտեմբերի 30-ը ժամը 18.00-ն ներկայանալ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղ՝ Ընդունող հանձնաժողովին և ներկայացնել հետևյալ փաստաթղթերը

  • միջնակարգ կրթության ատեստատը կամ միջին մասնագիտական կամ մասնագիտական տեխնիկական կրթության մասին փաստաթուղթը,
  • լուսանկար (3 x 4 սմ չափսի),
  • հաստատող փաստաթուղթ (անձնագիր, զինվորական գրքույկ, ծննդյան վկայական, փախստականի վկայական, ՀՀ հատուկ անձնագիր, կացության վկայական),
  • գրքույկ կամ զինվորական կոմիսարիատից տեղեկանք ժամկետային զինվորական ծառայությունը անցնելու մասին,
  • օգտվող դիմորդները ներկայացնում են համապատասխան փաստաթղթեր (1-ին կամ 2-րդ խմբի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամության, ինչպես նաև զինծառայող ծնողի զոհվելու մասին, առանց ծնողական խնամքի մնացած լինելու մասին),
  • և թեստավորման կենտրոն>> ՊՈԱԿ-ի կողմից տրված միասնական քննությունների վկայագիր:
  • ուսուցման համակարգում սովորող անձինք, հեռակա ուսուցման ընդունելության մրցույթին մասնակցելու համար կարող են ներկայացնել միջնակարգ կրթության ատեստատի կրկնօրինակը՝ այն բուհի նշագրումով և կնիքով, որտեղ գտնվում է բնօրինակը:
  • քննությանը մասնակցելու, ինչպես նաև փաստաթղթերն ընդունելու և ձևակերպելու համար 1500-ական դրամ վճարելու վերաբերյալ անդորրագիր:

Դիմորդների փաստաթղթերի ընդունման և այլ տեղեկությունների համար դիմել ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղ, Բաղաբերդ 28; հեռ., 093-15-00-26 և 093-73-01-03:

ՀԱՐԳԵԼԻ՛ ԴԻՄՈՐԴ

Նախքան ընդունելության փաստաթղթերը հանձնելը՝ անհրաժեշտ է վճարում (1500-ական դրամ) կատարել «ՎՏԲ-Հայաստանյան Բանկ» ՓԲԸ-ում և բանկի կողմից տրված կտրոնը ներկայացնել ընդունող հանձնաժողովին:

ԲՈՒՀ ՀԱՊՀԿապանի մասնաճյուղ
Հասցե ՀՀ,Սյունիքի մարզ,ք.Կապան, Բաղաբերդ  28
Հ/Հ 16022-402510800  
Բանկ «ՎՏԲ –Հայաստան Բանկ» ՓԲԸ,Կապան մասնաճյուղ
ՀՎՀՀ 01504054
Վճարման նպատակը` դիմորդի փաստաթղթերի ընդունման  և քննության  կազմակերպման գումար` 1500-ական ՀՀ դրամ
Դիմորդի անուն ազգանուն հայրանուն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱԿԱԼԱՎՐԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ (ՀԵՌԱԿԱ) 2020/2021 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԻ ՑԱՆԿ  /բեռնել/

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 27 օգոստոսի 2020 թվականի  N   1408 – Ն ՈՐՈՇՈՒՄԸ /բեռնել/

Leave a Comment