Սեպտեմբերի 1-ին կրկին ուսանողների առջև իր դռները բացեց ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղը: Ավանդույթի համաձայն նիստերի դահլիճում տեղի ունեցավ հանդիպում առաջին կուրսեցիների հետ:

Շնորհավորական խոսքով առաջին կուրսեցիներին ողջունեց ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի տնօրեն, տնտեսագիտության դոցենտ պարոն Ա. Կոստանդյանը: Գիտելիքի օրվա կապակցությամբ նոր ուսումնական տարում մաղթեց ուսանողներին անսպառ գիտելիքներ՝ կարևորելով ճարտարագիտական կրթության դերն ու նշանակությունը ՀՀ տնտեսության զարգացման և հզորացման գործընթացներում:
Ա. Կոստանդյանը ներկայացրեց նաև ՀԱՊՀ ռեկտոր Ո. Մարուխյանի շնորհավորանքի ուղերձը Պոլիտեխնիկի պրոֆեսորադասախոսական ողջ անձնակազմին և առաջին կուսեցիներին՝ պոլիտեխնիկական հանրույթին անդամագրվելու նշանակալից իրադարձության կապակցությամբ:

Ողջույնի խոսքով ելույթ ունեցավ նաև գիտական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ պրոֆեսոր Ս. Բալասանյանը, ով ներկայացրեց պոլիտեխնիկական կրթության կարևորությունը արդի մարտահրավերներին դիմակայելու գործում և տեղեկատվական տեխնոլոգիաների դերը տնտեսության և պետության անվտանգության պաշտպանության մեջ: Նա ներկայացրեց նաև Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և մասնաճյուղի անցած ուղին և ձեռքբերումները:
Նիստից հետո ֆակուլտետի դեկանները առաջին կուրսեցիներին ծանոթացրեցին մասնաճյուղի ներքին կանոններին և ուսումնական գործընթացին:

Leave a Comment