Բաժնի հիմնական գործառույթներն են.

կրթության որակի ապահովման մասով.

  • մասնաճյուղում ներդրված որակի միասնական համակարգի սխեմայի մշակում և այդ համակարգի շարունակական կատարելագործում, իրականացվող գործընթացների բարելավում, որակի ապահովման ներքին մշակույթի ձևավորում և շարունակական զարգացում,
  • մասնաճյուղի և նրա կրթական ծրագրերի հավատարմագրման համար համապատասխան աշխատանքների իրականացում,
  • ՀԱՊՀ-ում «թյունինգյան» մեթոդաբանությամբ մշակվող նոր կրթական ծրագրերի և կրեդիտային համակարգի մասնաճյուղում ներդրման ընթացքի մշտադիտարկում,
  •  որակի գնահատման խնդիրների և մեթոդների վերաբերյալ վարչական, պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների պատշաճ մակարդակով տեղեկացվածության ապահովում,
  • մասնաճյուղի և կրթական ծրագրերի որակի ներքին ու արտաքին գնահատման գործընթացներում բոլոր ստորաբաժանումների, ուսանողների և մյուս շահակիցների մասնակցության ապահովում,
  • մասնաճյուղի ֆակուլտետների դեկանների, բաժանմունքի և ամբիոնների վարիչների, որակի ապահովման ամբիոնային պատասխանատուների համար հրահանգչամեթոդական խորհրդակցությունների և սեմինարների կազմակերպում, մեթոդական և վերլուծական աջակցության տրամադրում,
  • որակի ապահովման խնդիրներով մասնաճյուղում (անհրաժեշտության դեպքում գործատու կազմակերպություններից ներկայացուցիչների մասնակցությամբ) քննարկումների կազմակերպում,
  • ֆակուլտետների (բաժանմունքի) գործունեության որակի գնահատման և բարձրացման ուղղությամբ ներքին գործառույթների մշակում,
  • միջանկյալ ստուգումների, ստուգարքների, կիսամյակային քննությունների, կուրսային աշխատանքների (նախագծերի) և պրակտիկաների հանձնման, ամփոփիչ քննությունների և ավարտական աշխատանքների պաշտպանությունների արդյունքների ամփոփում և վերլուծություն,
  • ուսանողների ուսման որակի և առաջադիմության բարձրացման, նրանց գիտահետազոտական աշխատանքներում ներգրավման և ինտելեկտուալ զարգացման ապահովման գործընթացների վերահսկում,
  • որակի ապահովման ուղղությամբ ուսումնական ստորաբաժանումների գործունեության արդյունավետ և ոչ արդյունավետ կողմերի, հնարավորությունների և վտանգների բացահայտում,
  • որակի ապահովման ուղղությամբ իրականացվող աշխատանքների վերաբերյալ տարեկան հաշվետվության ներկայացում,
  • կրթական ծրագրերից, դասընթացը վարած դասախոսից և ուսումնական գործընթացի կազմակերպման մակարդակից ուսանողների բավարարվածության աստիճանի ամենամյա գնահատման գործընթացի կազմակերպում, արդյունքների ամփոփում և ներկայացում հետագա քննարկման և երաշխավորությունների ձևավորման։
  • ստացած կրթությունից շրջանավարտների բավարարվածության աստիճանի ամենամյա գնահատման գործընթացի կազմակերպում, արդյունքների ամփոփում և ներկայացում հետագա քննարկման և երաշխավորությունների ձևավորման,
  • մասնաճյուղի շրջանավարտներից գործատուների բավարարվածության աստիճանի պարբերական գնահատման գործընթացի կազմակերպում, արդյունքների ամփոփում և ներկայացում հետագա քննարկման և երաշխավորությունների ձևավորման,
  • համաձայն «ՀԱՊՀ կրթական ծրագրերի որակի ապահովման ընթացակարգեր» ուղեցույցի պահանջների տարեկան մոնիթորինգի ենթակա կրթական ծրագրերի և դրանց առանձին դասընթացների (ըստ անհրաժեշտության) ցանկի ու անցկացման ժամանակացույցի ձևավորում և հաստատման ներկայացում, դրանց իրականացման չափանիշային և ընթացակարգային պահանջների պահպանման ապահովում,
  • համագործակցություն ՀԱՊՀ Որակի կենտրոնի և ՈԱԱԿ-ի հետ՝ որակի ներքին ապահովման և հավատարմագրման պահանջների մշտատեղյակության և ներքին տարածման նպատակով։

արտաքին կապերի մասով.

  • մասնաճյուղի Ընդունող հանձնաժողովի կողմից ձեռնարկված, ապագա դիմորդների շրջանում տարվող մասնագիտական կողմնորոշմանն ուղղված գործընթացներին աջակցում,
  • կրթական, գիտական, հասարակական, բարեգործական, գործընկեր և մասնաճյուղի հետ համագործակցող այլ կազմակերպությունների հետ տարվող աշխատանքների կազմակերպում,
  • մասնաճյուղի մասնագիտություններին համապատասխան տնտեսավարող կազմակերպությունների վերաբերյալ տեղեկատվական բազայի ձևավորում և մշտական թարմացում,
  • մասնաճյուղի հետ համագործակցող կազմակերպությունների հետ մշտական կապի և տեղեկատվության փոխանակման ապահովում,
  • առկա արտաքին կապերի շրջանակների ընդլայնման ու զարգացման և նոր կապերի հաստատման վերաբերյալ առաջարկների մշակում, կատարված առաջարկների վերլուծություն և դրանց ներկայացում մասնաճյուղի տնօրինությանը,
  • մասնաճյուղի լրատվական-գովազդային և մարքեթինգային միջոցառումների, մասնաճյուղի վերաբերյալ ԶԼՄ անդրադարձների բազայի ձևավորում,
  • մասնաճյուղի հետ համագործակցող կազմակերպություններից ստացվող դրամաշնորհային, կրթաթոշակային և այլ ծրագրերի վերաբերյալ տեղեկատվության տարածում մասնաճյուղում,
  • շրջանավարտների (մասնաճյուղի շրջանավարտների միության) և մասնաճյուղի միջև մշտական կապի հաստատում ու համագործակցության ապահովում, ինչպես նաև մասնաճյուղի առջև ծառացած խնդիրների լուծմանը շրջանավարտների (մասնաճյուղի շրջանավարտների միության) ներգրավում,
  • «ԵՐՊԻ-ՀԱՊՀ շրջանավարտների ասոցիացիայի» հետ հնարավորինս համագործակցում և սույն խողովակով ընձեռնվող հնարավորությունների առավելագույնս օգտագործում:

ուսանողների կարիերայի աջակցման մասով.

  • ուսումնական պլաններով նախատեսված բոլոր տիպի պրակտիկանների նախապատրաստում, այդ թվում` համապատասխան ամբիոնների հետ համատեղ պրակտիկաների անցկացման համար կազմակերպությունների և ուսումնական բազաների ընտրության իրականացում,
  • ուսանողների և շրջանավարտների կարիերայի աջակցման ուղղությամբ մասնաճյուղում տարվող աշխատանքների համակարգում,
  • մասնաճյուղի ավարտական կուրսերի ուսանողների և շրջանավարտների վերաբերյալ տեղեկատվական բազայի ձևավորում և մշտական թարմացում,
  • ուսանողների, շրջանավարտների և պոտենցիալ գործատուների միջև արդյունավետ կապի ապահովում,
  • մասնաճյուղի ուսանողների և շրջանավարտների շրջանում տարբեր ուսումնասիրությունների իրականացում, տեղական ու միջազգային աշխատաշուկայի զարգացման միտումների վերաբերյալ ուսումնասիրությունների իրականացում, տեղեկատվության մշակում և ներկայացում,
  • ուսանողների և շրջանավարտների համար աշխատանք գտնելու և այլ հիմնահարցերի վերաբերյալ տարբեր տեսակի խորհրդատվությունների, դասընթացների, սեմինարների և այլ միջոցառումների կազմակերպում, համապատասխան տեղեկատվության տարածում:

Կրթության որակի ապահովման և արտաքին կապերի բաժինն իր գործառույթների շրջանակներում իրականացվող (և իրականացված) աշխատանքների վերաբերյալ պարբերաբար հաշվետվություններ է ներկայացնում մասնաճյուղի ղեկավարությանը:

Աշխատակազմը

Իսակյան Նունե Լիպարիտի` բաժնի պետ
Սանոյան Նինա Սերժիկի ՝ բաժնի ավագ տեսուչ
Գալստյան Գայանե Վարուժանի՝ բաժնի ավագ տեսուչ