Ցավով կարելի է փաստել, որ 2013 թվականի հունվարի 29-ը ՀՊՃՀ Կապանի մասնաճյուղիպատմության մեջ մտավ որպես ամենատխուր օրերից մեկն ու հիշատակի օր դարձավ Վաչե Պապիկի Եփրեմյանի կորստով:
2014 թվականի հունվարի 29-ին լրացավ բանասիրական գիտությունների դոկտոր, դոցենտ Վ. Եփրեմյանի մահվան մեկ տարին:
Կապանի մասնաճյուղի կոլեկտիվն այսօր իր հարգանքի տուռքը մատուցեց Վ. Եփրեմյանին: Առավոտյան մասնաճյուղի ղեկավարությունը և կոլեկտիվի ներկայացուցիչներն այցելեցին ու թարմ ծաղիկներ դրեցին նրա շիրիմին:

Այնուհետև մասնաճյուղի հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ Վաչե Եփրեմյանի հիշատակին նվիրված միջոցառում, որին հրավիրված էին նաև նրա հարազատները: Հիշատակի խոսքով ելույթ ունեցան տնօրենի պաշտոնակատար, պրոֆեսոր Լ. Պետրոսյանը, ուսումնամեթոդական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ, դոցենտ Ա. Սարգսյանը, դոցենտ Տ. Աղամյանը և ԿՏ 24 ակադեմիական խմբի ուսանողուհի Հեղինե Մնացականյանը:
Վաչե Եփրեմյանի հիշատակին նվիրված միջոցառումն ավարտվեց նրա անունով անվանակոչված մասնաճյուղի գլխավոր մասնաշենքի նոր վերանորոգված և կահավորված թիվ 313 լսարանի բացումով:

 

Leave a Comment