Սեպտեմբերի 12-ին ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղում տեղի ունեցավ տնօրենության հանդիպում աշխատակիցների հետ:

Հանդիպմանը «Ընդերքաբանության և շինարարության» ամբիոնի դասախոս, ՀԱՊՀ հայցորդ Լ.Բալասանյանը խրախուսվեց պատվոգրով՝ գյուտի արտոնագիր ստանալու կապակցությամբ: Պատվոգիր շնորհվեց նաև մասնաճյուղի երկարամյա դասախոս Ս.Մանուչարյանին՝ բարեխիղճ աշխատանքի համար, ինչպես նաև՝ ծծնդյան 70-ամյակի կապակցությամբ արհկոմի կողմից տրամադրվեց դրամական խրախուսանք:

Տնօրեն Ա.Կոստանդյանը աշխատակիցներին տեղեկացրեց, որ մասնաճյուղի դասախոսներ Մ.Շմավոնյանին և Հ.Գևորգյանին ՀՀ ԲՈԿ-ի կողմից շնորհվել է դոցենտի գիտական կոչում:

Հանդիպումը լուսաբանում էր Զանգեզուր TV հեռուստաընկերությունը: Նկարահանող խումբը եղավ նաև երկու լսարանում, որտեղ հեռակա ուսուցման դիմորդների համար անց էր կացվում նախապատրաստական դասընթաց և մասնագիտական վերապատրաստման դասընթաց «ԿԼՀԿ» ՓԲԸ աշխատակիցների համար:

Leave a Comment

four + 14 =