Տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգերի ամբիոնի պատմությունը սկիզբ է առնում 1998 թվականից, երբ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Կապանի կրթահամալիրում ստեղծվեց Կառավարման ավտոմատացված համակարգերի և ինֆորմատիկայի ամբիոնը: 2013 թվականին ամբիոնը վերանվանվեց Տեղեկատվական տեխնոլոգիաների, ինֆորմատիկայի և ավտոմատացված համակարգերի ամբիոն, իսկ 2024 թվականից՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգերի ամբիոն։

Ամբիոնը ղեկավարել են տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Սեյրան Շամիրի  Բալասանյանը (1998-2013թթ.), ավագ դասախոս Սիրվեն Գեղամի Համբարձումյանը (2013-2018թթ.), 2019 թվականից մինչ այժմ՝ տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սեյրան Շամիրի  Բալասանյանը: Ներկայումս ամբիոնում աշխատում են 1 տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, 1 տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ և 3 դասախոս։

ՏՏ և Հ  ամբիոնը թողարկում է  ինֆորմատիկայի բակալավրեր «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» և «Տեղեկատվական համակարգեր» կրթական ծրագրերով: 

«Տեղեկատվական տեխնոլոգիաներ» կրթական ծրագրի շրջանավարտներն աշխատաշուկայում մեծ պահանջարկ ունեն: Նրանք կարող են աշխատել որպես.

– ծրագրավորող,

– համակարգային ադմինիստրատոր,

– տվյալների բազայի (ՏԲ) ադմինիստրատոր, 

– համակարգային ճարտարապետ,

– համակարգային վերլուծաբան,  

– թեստավորող,

– օգտագործելիության մասնագետ (UseabIlity and User eXperience, UI/UX),

 – SEO (Search Engine Optimization)-մասնագետ,

– Web-վարպետ և Web-ծրագրավորող ։

 «Տեղեկատվական համակարգեր» մասնագիտությամբ շրջանավարտը ինչպես ՀՀ–ում, այնպես էլ արտերկրում ունի մեծ պահանջարկ։ Այն հազվագյուտ մասնագիտություններից է, որը հնարավորություն է տալիս մարդկային գործունեության գրեթե բոլոր ոլորտներում ստեղծել ու շահագործել տեղեկատվության մշակման և կառավարման ավտոմատացված համակարգեր։ ՏՀ մասնագիտության գծով ճարտարագետի գործունեության ոլորտը արտադրական ձեռնարկությունների և տեխնոլոգիական գործընթացների իրական ժամանակի, ինտեգրված, բաշխված ավտոմատացված կառավարման համակարգերի մշակումը և շահագործումն է:

ՏՀ մասնագիտությամբ շրջանավարտները կարող են աշխատել որպես.

– տեղեկատվական համակարգերի ճարտարագետ,

– ճարտարագետ ծրագրավորող,

– համակարգային վերլուծաբան,

– քոմփյութերային ցանցի ադմինիստրատոր:

 

     
 
Սեյրան Շամիրի Բալասանյան   Հերմինե Միշայի Գևորգյան
ՏՏ և Հ ամբիոնի վարիչի պաշտոնակատար   Տեխն. գիտ. թեկնածու, դոցենտ
Տեխն. գիտ. դոկտոր, պրոֆեսոր    
     
 
Նելլի Վոլոդյայի Ենոքյան   Մանե Անդրանիկի Աղագուլյան
Դասախոս    Դասախոս
     
   
Արուս Ռոբերտի Ավետիսյան    
Դասախոս