Գործունեության հիմնական ուղղությունները.
- աշխատակիցների սոցիալական աջակցության և սոցիալական պաշտպանվածության ուղղությունների առաջնահերթության վերաբերյալ հիմնավորված առաջարկությունների ներկայացում,
- աշխատակիցների սոցիալական աջակցության և սոցիալական պաշտպանվածության վերաբերյալ ներքին իրավական ակտերի քննարկում,
- ուսանողների հետ տարվող դաստիարակչական և սոցիալական աշխատանքների գերակա ուղղությունների որոշում,
- Մասնաճյուղում ուսանողների հետ տարվող դաստիարակչական, մշակութային և մարզաառողջարարական աշխատանքների արդյունավետության վերլուծություն,
- մասնակցություն ուսանողական ինքնավարության զարգացմանը,
- ուսանողների ուսման, կենցաղի, հանգստի, ժամանցի և սոցիալական պաշտպանվածության վերաբերյալ մասնաճյուղի ներքին իրավական ակտերի քննարկում,
- ուսանողների և աշխատակիցների հետաքրքրությունների, հարցումների և պահանջմունքների ուսումնասիրություն,
- մասնաճյուղի տնօրենի հրահանգով` հանձնաժողովի իրավասությանը վերապահված այլ հարցերի քննարկում: