2017թ.–ի սեպտեմբերի 8-ին ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղում կայացավ հերթական <<Վարպետաց դասեր>> սեմինարների շարքը: Սեմինարի թեման էր՝ <<Ինժեներական կրթության հիմնախնդիրները և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում իրականացվող կառուցվածքային բարեփոխումները>>: Սեմինարը վարեց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանը: Նա ներկայացրեց Ինժեներական կրթության հիմնախնդիրները` կարևորելով առկա արդի պահանջները, ՀԱՊՀ-ում իրականացվող ծրագրերը և կառուցվածքային բարեփոխումները: Սեմինարին ներկա էին ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի դասախոսներ, ուսանողներ և դիմորդներ: Բացման խոսքով հանդես եկավ ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի տնօրեն տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Արթուր Կոստանդյանը:
Ո.Մարուխյանը սեմինարի վերջում հակիրճ պատասխանեց ունկնդիրների հարցերին: Այն անցավ հետաքրքիր և անկաշկանդ մթնոլորտում:

Leave a Comment

5 × 1 =