Մրցույթին (զեղչ) կարող են մասնակցել ՀԱՊՀ բակալավրական, մագիստրոսական և հետազոտական առկա և հեռակա կրթական ծրագրերով վճարովի ուսուցման համակարգում սովորող, միջին որակական գնահատականի (ՄՈԳ) շեմը հաղթահարած ուսանողները և հետազոտողները, նախնական մասնագիտական (արհեստագործական) և (կամ) միջին մասնագիտական կրթական ծրագրերով սովորող ուսանողները, ՀԱՊՀ նախնական մասնագիտական (արհեստագործական) և (կամ) միջին մասնագիտական, բակալավրական, մագիստրոսական և հետազոտական առկա և հեռակա կրթական ծրագրերով վճարովի ուսուցման համակարգում սովորող, ՀՀ ԿԳ նախարարության կողմից սահմանված ուսանողի ՄՈԳ-ի նվազագույն շեմը հաղթահարած (առաջադիմության հաշվառմամբ) և ընտանիքի անապահովության գնահատման համակարգում հաշվառված ու ՀՀ Կառավարության կողմից սահմանված անապահովության սահմանային միավորից բարձր միավորներ ունեցող ընտանիքի անդամ հանդիսացող ուսանողները:
Սահմանված են հատուկ տարակարգեր, որտեղ նշված են ուսանողների այն խմբերը, ովքեր կարող են օգտվել զեղչային համակարգից: Այդ տարակարգերից որևէ մեկի առկայության դեպքում, ուսանողը կարող է ներկայացնել համապատասխան փաստաթղթեր, եթե դրանք բավարարում են նշված պայմաններին, ապա վարձավճարը կփոխհատուցվի ըստ սահմանված չափի:
ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի բակալավրիական կրթական աստիճանի առկա համակարգի այն ուսանողները, ովքեր հավակնում են 2020/21 ուսումնական տարվա առաջին կիսամյակի ուսման վարձի զեղչման՝ փաստաթղերը ներկայացնեն դեկանատ՝ 2020թ. սեպտեմբերի 2-ից մինչև սեպտեմբերի 29-ը ներառյալ: Տարակարգերին, զեղչման չափերին և մնացած այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ կցված փաստաթղթերից: