ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի Տեխնոլոգիական կենտրոնում մեկնարկեցին դպրոցականների համար կազմակերպվող տեղեկատվական ոլորտի անվճար դասընթացները:
Դասընթացների երկրորդ փուլը սկսվեց «PYTHON ՍԿՍՆԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ» դասընթացով, որնառաջին քայլն է դեպի ծրագրավորումը: Այն հզոր ու պարզ միջոց է սկսնակ ծրագրավորողների համար:
Դասընթացը վարում է փորձառու դասընթացավար Արուս Ավետիսյանը: Դասընթացին մասնակցող Կապանի թիվ 2 և 9 ավագ, թիվ 5 և 13 հիմնական, թիվ 3 միջնակարգ դպրոցների աշակերտները կսովորեն ճիշտ աշխատել օպերատորների, փոփոխականների և տվյալների հետ, կստանան ծրագրավորման կոդերի միջոցով խնդիրների լուծման հմտություններ:

Leave a Comment