“ՀԱՊՀ” Կապանի մասնաճյուղի 4-րդ կուրսի ուսանողները մասնակցել են «Ես սիրում եմ Կապանը» թեմայով համայնքային մրցույթին և ներկայացրել մի հետաքրքիր նախաձեռնություն։ Մաքրել Կապանի շենքերի պատերին, մուտքերում, կանգառներին և հենասյուներին անկանոն փակցած հայտարարություններն ու գովազդները։ Ուսանողները կարծում են, որ բոլորս պետք է միահամուռ պայքարենք, և մաքուր պահենք մեր շրջապատը։ Չէ՞ որ հայտարարությունների համար կան հատուկ նախատեսված տեղեր՝ «Համայնքային լրատուներ»։

Ուսանողները Կապանի համայնքապետարանին են ներկայացրել իրենց առաջարկները՝

1. Մաքրել շինությունների պատերը փակցված հայտարարություններից,
2. «Համայնքային լրատուները» ժամանակ առ ժամանակ մաքրել հին հայտարարություններից,
3. Քաղաքում ավելացնել «Համայնքային լրատուների» քանակը:

ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի 4-րդ կուրսի ուղանողներ`
Մարի Հովհաննիսյան, Նարե Գրիգորյան, Անուշ Գասպարյան, Մարինե Մեսրոպյան

Leave a Comment

8 + 20 =