Ս.թ. դեկտեմբերի 7-ին ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի ընթերցասրահում տեղի ունեցավ սեմինար պարապմունք «Բնակչության պաշտպանության կազմակերպումը ուժեղ երկրաշարժերի դեպքում» թեմայով:

Սեմինարին մասնակցում էին ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության աշխատակիցները: Մասնակիցները նախ 1րոպե լռությամբ հարգեցին 1988թվականի դեկտեմբերի 7- ի անմեղ զոհերի հիշատակը: Թեմայի շուրջ զեկուցումով հանդես եկավ մասնաճյուղի <Ը և Շ> ամբիոնի դասախոս Մ. Գ. Գալստյանը: Նա հանգամանորեն ներկայացրեց՝

– աղետների տիպերը, – 21-րդ դարում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերը, Առանձնահատուկ անդրադաձավ հայկական լեռնաշխարհում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերին, հատկապես Սպիտակի 1988թ. դեկտեմբերի 7-ի երկրաշարժին։ Բացատրվեց բնակչության պաշտպանությունը երկրաշարժերի ժամանակ:

Փրկարար ծառայության աշխատակիցներն ամփոփելով սեմինարը, շնորհակալություն հայտնեցին միջոցառումը նպատակային և իմաստալից անցկացնելու համար:

Leave a Comment

ten + 10 =