Հարգելի դիմորդ
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղը կատարում է 2020-2021 ուստարվա հեռակա ուսուցման ընդունելություն հետևյալ կրթական ծրագրերով
Տեղեկատվական տեխնոլոգիաներ
Տնտեսագիտություն
Լեռնային գործ և օգտակար հանածոների արդյունահանում
Մետալուրգիա
Արդյունաբերական և քաղաքացիական շինարարություն
Օգտակար հանածոների հարստացում
Դիմորդն ընդունելության դիմում-հայտում իր ընտրությամբ և ցանկացած հաջորդականությամբ հայտագրում է մասնագիտությունները՝ ըստ ուսուցման վճարովի համակարգի: Համաձայն ընդունելության դիմում-հայտի՝ դիմորդը կարող է մասնակցել մեկ բուհի վճարովի մասնագիտությունների մրցույթին, եթե ընտրած բոլոր մասնագիտությունների համար պահանջվում է ընդունելության մրցութային միևնույն առարկայի քննությունը:
Հարգելի դիմորդներ դիմում-հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ է մինչև սեպտեմբերի 30-ը ժամը 18.00-ն ներկայանալ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղ՝ Ընդունող հանձնաժողովին և ներկայացնել հետևյալ փաստաթղթերը
միջնակարգ կրթության ատեստատը կամ միջին մասնագիտական կամ մասնագիտական տեխնիկական կրթության մասին փաստաթուղթը,
լուսանկար (3 x 4 սմ չափսի),
հաստատող փաստաթուղթ (անձնագիր, զինվորական գրքույկ, ծննդյան վկայական, փախստականի վկայական, ՀՀ հատուկ անձնագիր, կացության վկայական),
գրքույկ կամ զինվորական կոմիսարիատից տեղեկանք ժամկետային զինվորական ծառայությունը անցնելու մասին,
օգտվող դիմորդները ներկայացնում են համապատասխան փաստաթղթեր (1-ին կամ 2-րդ խմբի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամության, ինչպես նաև զինծառայող ծնողի զոհվելու մասին, առանց ծնողական խնամքի մնացած լինելու մասին),
և թեստավորման կենտրոն>> ՊՈԱԿ-ի կողմից տրված միասնական քննությունների վկայագիր:
ուսուցման համակարգում սովորող անձինք, հեռակա ուսուցման ընդունելության մրցույթին մասնակցելու համար կարող են ներկայացնել միջնակարգ կրթության ատեստատի կրկնօրինակը՝ այն բուհի նշագրումով և կնիքով, որտեղ գտնվում է բնօրինակը:
քննությանը մասնակցելու, ինչպես նաև փաստաթղթերն ընդունելու և ձևակերպելու համար 1500-ական դրամ վճարելու վերաբերյալ անդորրագիր:
Դիմորդների փաստաթղթերի ընդունման և այլ տեղեկությունների համար դիմել ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղ, Բաղաբերդ 28; հեռ., 093-15-00-26 և 093-73-01-03:
ՀԱՐԳԵԼԻ՛ ԴԻՄՈՐԴ
Նախքան ընդունելության փաստաթղթերը հանձնելը՝ անհրաժեշտ է վճարում (1500-ական դրամ) կատարել «ՎՏԲ-Հայաստանյան Բանկ» ՓԲԸ-ում և բանկի կողմից տրված կտրոնը ներկայացնել ընդունող հանձնաժողովին:
ԲՈՒՀ | ՀԱՊՀԿապանի մասնաճյուղ |
Հասցե | ՀՀ,Սյունիքի մարզ,ք.Կապան, Բաղաբերդ 28 |
Հ/Հ | 16022-402510800 |
Բանկ | «ՎՏԲ –Հայաստան Բանկ» ՓԲԸ,Կապան մասնաճյուղ |
ՀՎՀՀ | 01504054 |
Վճարման նպատակը` դիմորդի փաստաթղթերի ընդունման և քննության կազմակերպման գումար` 1500-ական ՀՀ դրամ |
Դիմորդի անուն ազգանուն հայրանուն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱԿԱԼԱՎՐԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ (ՀԵՌԱԿԱ) 2020/2021 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԻ ՑԱՆԿ /բեռնել/
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 27 օգոստոսի 2020 թվականի N 1408 – Ն ՈՐՈՇՈՒՄԸ /բեռնել/